Ի՞նչ է նշանակում Շիրակի մարզի պատվավոր քաղաքացի. Հրապարակ
Հոկտեմբերի 22-ին, ՀՀ նախագահի Գյումրի այցի ժամանակ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը բարերար Հովհաննես Օյունջյանին, որի միջոցներով Գյումրիում արվեստի դպրոց բացվեց, մինչ օրս չլսված կոչում է շնորհել՝ Շիրակի մարզի պատվավոր քաղաքացի: Գյումրեցիները մի քանի օր է՝ մտածում են, թե ինչ է սա նշանակում. արդյոք Օյունջյանը Գյումրու քաղաքացի՞ է, թե՞ նաեւ Շիրակի մարզի բոլոր գյուղերի քաղաքացին է, իսկ գուցե Շիրակի մարզն առանձին պետությո՞ւն է դարձել:
