Ի՞նչ է պատահել իրականում, երիտասարդ կնոջը հորեղբոր որդին բռնաբարել է, թե՞...
18-ամյա աղջիկը հայտարարել է, որ ամուսինը և վերջինիս հորեղբոր որդին անհիմն ծագած վիճաբանության ժամանակ դանակներով սպառնացել են սպանել իրեն, իսկ սկեսուրը՝ ստիպել է ինքնասպան լինել:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նշված անձինք հերքել են երիտասարդ կնոջը սպանության սպառնալիքներ տալու և ինքնասպանության դրդելու հանգամանքները, սակայն հայտնի է դարձել մեկ այլ հանգամանք, որ ամիսներ առաջ երիտասարդ կինն ամուսնուն պատմել է, որ հայրական տանը գտնվելու ընթացքում իր հորեղբոր որդին բռնաբարել է իրեն, ապա սպառնացել սպանել՝ այդ մասին որևէ մեկին պատմելու դեպքում: