Ի՞նչ է սպասվում Ճամբարակ քաղաքի բնակիչներին
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում տեղացած խոշոր կարկուտը մեծ վնասներ է հասցրել բնակչությանը՝ վնասելով ոչ միայն կարտոֆիլի դաշտերը, այլ նաև կոտրել է մեքենաների և առանձնատների ապակիները: Թե ի՞նչ չափի վնասներ են կրել Ճամբարակի բնակիչները և որքանո՞վ կփոխհատուցի կրած վնասը Fnews.am-ը ճշտեց Ճամբարակի քաղաքապետ Յուրիկ Ավալյանից` ով վստահեցրեց, որ կլինի փոխհատուցում` կրած վնասների դիմաց:
<Հիմա դեռ ճշտվում է վնասների չափը,երբ հստակ պարզ կլինի թե ինչ չափերի վնասներ են եղել,մարզպետը կդիմի կառավարություն, որտեղից էլ պարզ կդառնա կառավարության որոշումը: Մենք ամեն դեպքում ակնկալում ենք կառավարության աջակցությունը, և ակնկալում բավարար փոխհատուցում կրած վնասների դեմ>:
Վարդուհի Սաֆարյան
