Ինչ է սպասվում ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի անվտանգության պետ Սերգեյ Հայրապետովին...
ԱՍԵԿՈՍԵ
Իշխանական վերնախավում այս օրերին քննարկվող ամենաթեժ թեման բարձրաստիճան պաշտոնյաների փոփոխությունների հարցն Է։ Նախարարներից շատերը, ովքեր մեր օրերում ջերմացել են վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, ՀՀԿ-ական տարբեր շրջանակների միջոցով փորձում են պարզել, թե առաջիկայում որն է լինելու իրենց գլխի գալիքը:
Հարկ է նկատել, որ խիստ տագնապային տրամադրություններ են տիրում մասնավորապես այն նախարարություններում, որոնց տարիների գործունեությունը խիստ կասկածի տակ է դրված՝ հատկապես կոռուպցիոն ռիսկեր պարունակելու հարցում:
Ի դեպ այս օրերին խոսակցություններ են պտտվում նաեւ մասին, որ առավել լարված մթնոլորտ է տիրում ՊՆ-ում, քանի որ չի բացառվում, որ առաջիկայում նոր պաշտոնանկություններ կլինեն: Իսկ ահա Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անվտանգության պետ Սերգեյ Հայրապետովի հետ կապված էլ խոսում են, որ մոտ ապագայում նրան բավականին դժվար օրեր են սպասվում: Իսկ Հայրապետովի անվան հետ կապված կարծես թե քիչ չեն ուշագրավ դրվագները, որոնցից թերեւս ամենաքննարկվողը ՀՀ ՊՆ նյութատեխնիկական դեպարտամենտի տեխնիկական ապահովման վարչության գլխավոր մասնագետ Արսեն Ղարիբջանյանին ծեծի ենթարկելու եւ դրան հաջորդող զարգացումների հետ կապված պատմություններն են, ինչն էլ ասում են հնարավոր է որ անկանխատեսելի վերջաբան ունենա: