Ի՞նչ է խորհրդանշում աչքով բուրգի նշանը դոլարի վրա
Աչքով բուրգի պատկերը հանդիպում է երկու ձևով: Եգիպտական կլասիկ տարբերակը իրենից ներկայացնում է ուղղակի մի բուրգ, որի կողմերից մեկի վրա աչք է պատկերված: Բայց ավելի հայտնի է դարձել երկրորդ տարբերակը, որում հատված բուրգի վերևի մասը կախված է բուրգի վրա և այդ մասի վրա էլ զետեղված է աչքը: Այս սխեմայում կարող ենք տեսնել խորհրդանշական խորը նշանակություն. վերևի մասն առանձնացված է հիմքից և հենց դրա վրա էլ գտնվում է ամենատես աչքը: Վերևի հատվածը, որն այդքան էլ մեծ չէ, գերիշխում է մնացած մասի վրա և հենց այդ գաղափարն էլ հիմնական նշանակությունն է այս պատկերի:
Աչքով բուրգի խորհրդանշական իմաստը պարզ է, բայց որտեղի՞ց է այն հայտնվել ու ինչու՞ մինչև հիմա այն գոյություն ունի: Ամենից հաճախ այս խորհրդանիշը կապում են մասսոնների հետ, եռանկյան մեջ բանտարկված աչքի պատկերը նրանց մոտ հայտնի է «պայծառափայլ դելտա» անունով: Ենթադրվում է, որ մասսոնները այն փոխառել են քրիստոնեությունից, որտեղ եռանկյունը խորհրդանշում է երրորդությունը, իսկ աչքը նախախնամության ամենատես աչքն է: Բայց այս խորհրդանիշը հանդիպում էր նաև դեռ քրիստոնեությունից առաջ և Եգիպտոսում հայտնի էր «Հորուսի աչք» (Հորուս, Ռա) անունով: Այնուամենայնիվ, չնայած մշակույթների փոփոխությանը, ամենատես աստվածային աչքի սիմվոլիկան մնում է անփոփոխ:
Ամենադյուրին տարբերակը մեկ դոլարանոց ԱՄՆ թղթադրամի վրա գտնվող այդ աչքը մասսոնների խորհրդանիշ համարելն է, բայց ամեն ինչ ավելի բարդ է: Հստակ տարբերություն կա «պայծառափայլ դելտայի»՝ եռանկյունու մեջ գտնվող աչքի և կտրված բուրգի վրա պատկերված ամենատես աչքի միջև հենց այդ պատճառով էլ երկրորդ խորհրդանիշը բավականին հաճախ կապում են ամենաառեղծվածային ու ամենախորհրդավոր կազմակերպություններից մեկի՝ Իլումինատների հետ: Այս կազմակերպության անդամները եռանկյունու մեջ գտնվող աչքը անվանում են Լյուցիֆերի գնոստիկական աչք կամ ամենագետ աչք: Այս խորհրդանիշը ուղղակիորեն կապում են համաշխարհային մի կառավարության հետ, որը մեծ իշխանություն ունի մարդկանց վրա, աշխարհը գաղտնի ղեկավարում է ու սահմանում նրա զարգացման ուղին: Այս ամենի հաստատումը կարող ենք տեսնել մեկ դոլարանոց ԱՄՆ թղթադրամի վրա: Դրա հիմքի վրա նկատելի է MDCCLXXVI գրվածը, որը հռոմեականից նշանակում է 1776: Հենց այս տարվա ընթացքում էլ հիմնվել է Իլումինատների կազմակերպությունը (այդ տարվա ընթացքում նաև Ամերիկան է անկախ ճանաչվել):
Շարունակությունն՝ այստեղ:
