Ինչ էլ ախորժակներ ունի…
Այսօր խորհրդարանում պետբյուջեի քնարկումից հետո, Forums.am-ը ՀՀ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանից փորձեց հետաքրքրվել, թե ինչքանով է բավարար 2014 թվականի պետբյուջեի գումարները անհրաժեշտ ծրագրեր իրականացնելու համար. -Բնապահպանության նախարարությանը 2014 թվականի բյուջեյով նախատեսված է մեկ միլիարդ երեք հարյուր վաթսուն վեց միլիոն դրամ, առանց նախարարության պահպանման ծախսերի: Այս բյուջեով նախատեսված է իրականացնել տասնիննը ծրագիր,իսկ նախորդ տարվա համեմատ հիմնակում մեր ծրագրերը շարունակական են, միջոցները ավելացել են շուրջ տաս տոկոսով: Ավելացումները հիմնականում վերաբերում են աշխատավարձերի բարձրացմանը եւ հատուկ պահպանվող տարածքների պահպանման բարձրացմանը: Մասնավորապես, եթե այս տարի Արփի միջազգային պարկի պահպանությունը եղել է տաս միլիոնի սահմաններում, ապա հաջորդ տարվա համար նախատեսել ենք քառասուն միլիոն պարկի պահպանման համար:
Ն. ԱԴԱՄՅԱՆ
