Ի՞նչ էր զգում Հարություն Մովսիսյանը, երբ բժիշկներն ասացին, որ երեք ամսվա կյանք է մնացել(Video)
Asekose.am-ի CV հաղորդման հյուրը դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Հարություն Մովսիսյանն է: Նրա ստեղծած կերպարները վառ են, քննարկվող, երբեմն նաև քննադատվող: Ավելին` ըստ շշուկների` նրա խաղը նույնիսկ քրեական աշխարհի ներկայացուցիչների հավանությանն է արժանանում: Իսկ ինչպիսի՞ն է նա իրականում, որտե՞ղ է ավարտվում խաղը և սկսվում իրական կյանքը, որո՞նք են այդ կյանքի ոչ պակաս իրական խնդիրները և ի՞նչ էր զգում, երբ բժիշկներն նրան հայտնել էին, որ իրեն ապրելու ընդամենը երեք ամիս է մնացել: