Ինչ է ուզում դաշնակցությունը...
Ազգային ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից, Fnews.am-ը հետաքրքրվեց հետաքրքրվեց Հրանտ Մարգարյան-Սերժ Սարգսյան հանդիպումը տեղի կունենա՞ այսօր, ինչպես մամուլում են գրում: «Հանդիպումներ ամեն օր տեղի են ունենում, այդ հանդիպումները կտևեն այնքան ժամանակ, քանի դեռ իրենք վերջնական եզրակացության չեն եկել»:
Դիտարկմանը, թե խոսակցություն կա, որ նախարարական պորտֆելների և մարզպետների հարցը պետք է հստակեցվի «Խոսակցությունը նո՞ր է ինչու: Չկա այդպիսի բան, որ վերջին հանդիպումն է, հանդիպումներ բազմիցս եղել են, որևէ արտառոց բան այնտեղ մի փնտրեք»: Եթե ոչ պորտֆելների, ապա ի՞նչ հարցեր են քննարկվում հիմա ՀՀԿ-ի հետ, Ա. Ռուստամյանն այսպես պատասխանեց. «Նույն տրամաբանությունն է, ինչ որ յոթ կետերով ամրագրված է, նույն բանն անընդհատ չկրկնեմ»: Հիշեցնենք, որ Դաշնակցությունը դեռևս 2013թ. առաջարկել էր 7 կետից բաղկացած պլատֆորմ, որոնց առաջադրմամբ և լուծմամբ կարող է դուրս գալ երկրում ստեղծված իրավիճակից: