1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ինչ հանցագործություններ է բացահայտել ԿԳ նախարարությունը Շիրակի պետհամալսարանում

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

««Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում տիրող իրավիճակի և դասախոսների բողոքի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ ԿԳ նախարարության հաշվետվությունում արձանագրված այն օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերը, որոնք խախտվել են ռեկտորի կողմից
ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՈՎ
• «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ կետը 
• ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշման 4-րդ գլխի 16-րդ և 17-րդ կետերը 
• ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշման 17-րդ գլխի 108-րդ կետը
Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը,ինչպես և սպասվում էր, բուհի բյուջեին վերաբերվել է ինչպես իր ընտանեկան բյուջեին...Առանց մրցույթներ հայտարարելու միլիոնավոր դրամների գնումներ է կատարել...Իսկ ամենամեծ հանցագործությունը,որը գործել է միջազգային չափանիշների ջատագով ռեկտորը՝118 միլիոն դրամանոց դահլիճն էր և 25 միլիոն դրամանոց բուֆետը,որի անհրաժեշտությունը համալսարանը չուներ...Սակայն այդ շինարարությունները պետք էին ռեկտորին,որպեսզի 500 միլիոն դրամ ժառանգաժ բուհը մեկ տարի անց հայտնվեր ֆինանսական ճգնաժամի մեջ է,որից օգտվեցին ռեկտորը և նրա յուրայինները... Հետաքրքիր է,որ Գյումրու քաղաքապետարանը 32 միլիոն դրամով կարող է վերանորոգել բավական մի մեծ շենք,իսկ Սահակ Մինասյանը 35 միլիոն դրամ է ծախսում միայն դահլիճի բավական փոքր շքամուտքը վերանորոգելու համար... Բոլորն էլ շատ լավ հասկացել են,թե ուր են գնացել այդ ահռելի գումարները...
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐԻ ՄԱՍՈՎ
• «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ ենթակետը 
• «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը 
• ՀՀ կառավարության 27.09.1996թ.-ի հմ. 320 որոշումը 
• «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» ՀՀ օրենքի 7-րդ Հոդվածի դ/ ենթակետ 
• ՀՀ կառավարության 16.01.2001թ.-ի հմ. 24 որոշման Հավելված 1-ի 6-րդ կետի բ/ ենթակետ
Միայն Շիրակի պետհամալսարանում էր հնարավոր,որ ռեկտորի կամայական որոշման պատճառով 2017-18 թթ-ի ուստարվա համար ընդունված կուրսերի ուսպլանները տարածվեին նաև առկա 2-4-րդ և հեռակա 2-5-րդ կուրսերի վրա ևս...Այդ անհեթեթ հրամանի պատճառով բուհի ԲՈԼՈՐ բաժիններում բազմաթիվ առարկաների կրկնություն տեղի ունեցավ,իսկ շատ առարկաներ էլ դուրս մնացին համապատասխան կուրսերի դասընթացներից...Պարոն Մինասյանն իրեն բնորոշ ոճով փորձեց այս ամենը բարդել այլ մարդկանց վրա...Սակայն ՇՊՀ-ում բոլորն էլ գիտեն,որ այս անօրինականության հեղինակը հենց Սահակ Մինասյանն է...
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍՈՎ
• «Կրեդիտային համակարգով ուսումնառության» կարգի 2.2.5. կետի պահանջները 
• «Ուսումնական հաստատությունների աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները սահմանելու մասին» ՀՀ կառավարության 31.01.2008թ.-ի N 196-Ն որոշումը 
• «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասը 
• «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետը
"Բարեփոխիչ" և "կրթական գործի Կոլումբոս" ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանը այնպիսի կրթական ծրագիր էր իրականացնում Հայաստանում, որը տարրական հանցագործություն էր...Դա՝ինտեգրված ուսուցումն էր...Բացի այդ,Սահակ Մինասյանը ապօրինի որոշել էր 50 տոկոսով կրճատել լսարանային ժամերը իր կարծիքով թերբեռնված կուրսերում,որը ևս հանցագործություն էր և ոտնահարում էր ուսանողների իրավունքները,քանի որ 100 տոկոսով վարձավճար վերվնելով ուսանողից` ՇՊՀ ռեկտորը ցանկանում էր տրամադրել իր պարտավորված ծառայությունների ընդամենը 50 տոկոսը՝խաբելով ուսանողներին և նրանց ծնողներին...Բացի այդ, այդ մակարդակի կրթություն տրամադրելով հրարավոր չէ վերջնարդյունք ապահովել...
ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ
• «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման» կարգի 6-րդ կետի 1-ին պարբերության պահանջները 
• ««Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման» կանոնակարգի 2.5-րդ կետը
Մագիստրատուրայի ընդունելության կարգի կոպիտ խախտումների մասին դեռ մեկ տարի առաջ բարձրաձայնել էր ՇՊՀ պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչ Հ.Խորիկյանը,որն ուղղակի հիստերիա առաջացրեց ռեկտորի մոտ...Իսկ իր վերջին և անորակ մամլո ասուլիսի ժամանակ Սահակ Մինասյանն առանց ամաչելու ինչ-որ ակնարկներ էր անում Խորիկյանի հասցեին,շատ լավ տեղյակ լինելով այն մասին,որ ԿԳ նախարարության ակտում իր մագիստրատուրայի "արդար" ընդունելության կարգը անօրինականություններ է պարունակել և նույնիսկ խախտել է ՇՊՀ կանոնադրությունը... Այո՛,չզարմանաք...Սահակ Միանսյանի ղեկավարած բուհը թողարկում է դեղագործ-իրավաբաններ...
ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՄԱՍՈՎ
• ՀՀ կառավարության 2009թ հուլիսի 9-ի N 808-N որոշմամբ հաստատված «Բակալավրի կրթական ծրագրի իրականացման լիցենզավորման կարգ»-ի 8-րդ հոդվածի 5-րդ կետը, 10-րդ հոդվածի 6-րդ կետը, 10-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ պարբերությունը 
• «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին կետի պահանջը 
• ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012թ հոկտեմբերի 2-ի N 927-Ն հրամանը 
• ՀՀ կառավարության 2009թ հուլիսի 9-ի N 808-N որոշման 17-րդ և 19-րդ հավելվածների 7-րդ կետի պահանջը
Շիրակի պետհամալսարանում մասնագիտական ծրագրեր են իրականացվում,որոնք բացված են ապօրինի...Դրանք են՝քաղաքագիտություն,սոցիոլոգիա,իրավագիտություն,դիզայն և այլն...Այդ մասնագիտական ծրագրերն իրականացնելու համար անհրաժեշտ են լիցենզիաներ,որոնք ՇՊՀ ռեկտորը ստացել է անօրինական եղանակով. 
1.ՇՊՀ ռեկտոր Սահակ Միանսյանը մասնագիտական լիցենզիաներ ստանալու համար կեղծել է լիցենզիա ստանալու հայցադիմումը և 3 գիտթեկնածուների անվան դիմաց բուհի հետ կապ չունեցող մարդկանց անուններ է գրել 
2.Այդ լիցենզիաները գնել է ԿԳ նախարարությունից... Հավելեմ,որ սոցիոլոգի,քաղաքագիտություն բաժիններում մինչև հիմա չեն կարողացել 3 գիտթեկնածու դասախոսների ընդգրկել,իսկ իրավագիտության բաժում էլ հայտնաբերվել է այն գիտթեկնածուն,որի անունը,առանց վերջինիս իմացության Սահակ Մինասյանը գրած է եղել լիցենզիա ստանալու փաստաթղթում...Արդյունքում,այդ մասնագետը հիմա պահանջում է ժամեր և սպառնում դատի տալ բուհին,եթե իրեն չապահովեն ժամերով (վերջին տեղեկությունների համաձայն սույն մասնագետի բերանը փակելու համար Սահակ Մինասյանը հրահանգել է վերջինիս թեզի ղեկավար նշանակել)... 
Ի դեպ,Սահակ Միանսյանն իր վերջին մամլո ասուլիսի ժամանակ գրեթե կես ժամ հատկացրեց նախկին ռեկտորի կողմից թույլ տրված "հանցագործությանը"...Պարզվում է,ըստ ամենագետ Մինասյանի,նախկին ռեկտորի օրոք՝2006 թ-ին բուհում կատարվել է ասպիրանտուրայի ընդունելություն,որի լիցենզիան ինստիտուտը չի ունեցել...Որպեսզի չծավալվեմ, կասեմ մեկ բան...Ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի ընդունելության համար որևէ բուհի լիցենզիա ունենալ պետք չէ...Զարմանալի է,որ ՇՊՀ ռեկտորը և նրա մերձավոր շրջապատն այդքան անտեղյակ և անգրագետ են...
ԿԳ նախարարության փաստահավաք խումբը,որը հոկտեմբերի 2-4-ը գտնվում էր ՇՊՀ-ում, մանրամասն չի անդրադարձել գրադարանի գրքային ֆոնդի կեսից ավելիի ոչնչացման փաստին ... Կասկածելի է,որ ԿԳ նախարարության փաստահավաք խմբի ղեկավար Նորիկ Կարապետյանն ակտում տեղ է հատկացրել ինչ-որ անհայտ զրպարտչի,ով իրեն ասել է,որ գրքերի մեծ մասը մակուլատուրա է հանձնվել նախկին ռեկտորի օրոք՝2016 թ-ին,ինչպես նաև ի գիտություն է ընդունել գրադարանի ներկայիս տնօրենի սուտ ցուցմունքն այն մասին,որ ռեկտորը ս.թ. սեպտեմբերի 29-ին նոր 6 տոննա գիրք է հանձնել մակուլատուրա...Դա այն դեպքում,երբ ես գրադարանի ոչնչացման ենթակա գրքերի լուսանկարները հրապարակել եմ սեպտեմբերի 25-ին,իսկ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն էլ բուհում է եղել սեպտեմբերի 27-ին... Ստացվում է,ռեկտոր Մինասյանը բարձրացված սկանդալից հետո ևս 6 տոննա գիրք է հանձնել...Մենք այս հարցում կլինենք հետևողական և պահանջելու ենք համապատասխան ատյաններում ԿԳ նախարարությունից բացահայտել զրպարտչի անունը... 
ԿԳ նախարարությունը նաև չի անդրադարձել ռեկտորի ու մերձսահակյան շրջապատի աստղաբաշխական աշխատավարձներին...Երևի Լևոն Մկրտչյանը նորմալ է համարում,որ 20 հազար ուսանող ունեցող ԵՊՀ-ի ռեկտորը ստանում է 808 հազար դրամ ամսական աշխատավարձ,իսկ 2500 ուսանող ունեցող ՇՊՀ-ի ռեկտորը ստանում է 785 հազար դրամ...Կամ շատ նորմալ երևույթ է,որ բուհում աշխատող դոկտոր-պրոֆեսորները մեկ դրույքի դիմաց ստանում են 210 հազար դրամ,իսկ ռեկտորի շրջապատի գիտական կոչում չունեցող և բուհական կրթությունից ոչինչ չհասկացող "փողոցից" եկածները՝200 հազարից-350 հազար դրամ աշխատավարձ են ստանում... 
Սահակ Մինասյանին ճանաչողները չեն զարմանում,որ նա իր սրճաթեյամատակարար գործավարուհուն,ով համակարգչից օգտվել չգիտի,ամսական տալիս է 200 հազար դրամ աշխատավարձ,իսկ գիտության դոկտորներին՝ 210 հազար դրամ աշխատավարձ... 
Հենց այս քայլով էլ ռեկտոր Մինասյանը բացահայտում իր ատելությունը գիտնականների և գիտության նկատմամբ... Հատկապես Սահակ Մինասյանը զզվում է "դեբիլ" պատմաբաններից, ինչի մասին ժամանակին բարձրաձայնել է տարբեր մարդկանց մոտ...»։

Կայացել է ՀՀ-ՌԴ տնտեսական համագործակցության մ... Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդ... Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործ... «Ֆինիտա լա կոմեդիա». երկրում 4-րդ հեղափոխությ... Իմ հասուն կյանքի ընթացքում չեմ հիշում, որ ՀՀ-... Քաղաքականության մեջ չի գնահատվում եսասիրությո... Կօգտվի՞ Ալիեւը հնարավորությունների պատուհանից... Վիզային սահմանափակումներ՝ վրացի պաշտոնյաների ... Քաղաքացիները լուրջ չեն վերաբերվում սպանդանոցի... Կան 44-օրյա պատերազմի զոհերի մասունքներ, որոն... Ինչ է սպասվում ՀՀ քաղաքացուն 2025-ին. դառնալո... Սեփական աչքում գերանը չտեսնողը ուրիշի աչքի փո... Մի՛ արհամարեք վանաձորցուն, չունեք այդ իրավուն... Թուրքիան 13 տարի անց Դամասկոսում դեսպանատան ժ... Գումի շուկայի մոտից 7 հոգի ձերբակալվել է․ քաղ... ԱԺ-ում փորձեցի հիմնավորել, թե ինչու չի կարելի... Իրանն ապացույցներ ունի, որ Սիրիայում կատարված... Հետախուզվում է ֆինանսների նախկին փոխնախարարը․... ԱՄՆ-ն օդային հարվածներ է հասցրել Սիրիայում ԻՊ... Ասադը դարձել է օտարերկրյա դավադրության զոհ. A... Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Զախարովան Reuters-ին խորհուրդ է տվել հերքել լ... Իրանի ԱԳՆ–ն հայտարարել է, որ Սիրիայի ապագայի ... Սիրիայում ռուսական ռազմաբազաները բերվել են բա... Սիրիական դեպքերը, ինչպես նաև առաջիկայում բեկո...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ... ԿԱՐՈՂ Ա՞ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՄԱՆԴԱՏԸ՝ԽԱՌՆԵԼ ԵՔ «ՆԱՌՈՒ... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Ձայնագրություն. թե ովքեր են թավշյա փայտիկով վ...
Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ Ալավերդու համայնքապետարանը 3,8 մլն դրամի պայմանագրեր է կնքել ավագանու անդամի մոր ԱՁ-ի հետ․ «Հետք»  «Հետք»-ը գրում է․ «Ալավերդու համայնքապետարանը 2024 թվականի մայիսի 8-ին համայնքի կարիքների համար ապրանքների մատակարարման պայմանագիր է կնքել «Մանուշ Դալլաքյան» ԱՁ-ի հետ։ Պայմանագիրը կնքվել է հրատապ՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրի ընդհանուր գումարը կազմել է 1 մլն 228 հազար դրամ։ Մանուշ Դալլաքյանը Ալավերդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության
website by Sargssyan