Ի՞նչ հետևանքներ է բերել 2002թ. սառնաշունչ ձմեռը
«Ոչ մի կերպ չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր գրում են` «Ուզում եմ շատ ցուրտ ձմեռ լինի»: 2002թ դեկտեմբերին, երբ Արարատյան դաշտում ջերմաստիճանը հասավ մինչև -32 աստիճան, պտղատու ծառատեսակների մեծ մասը չորացան, գոմերում անասունները սատկեցին, կոյուղիները պայթեցին, մարդիկ շաբաթներով խմելու ջուր անգամ չունեին, դուք դա եք ուզում»:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: