1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ինչ հիմքերով են զինծառայությունից ազատվել 7-րդ գումարման խորհրդարանի պատգամավորները.hetq.am

7-րդ գումարման խորհրդարանի 100 տղամարդ պատգամավորներից պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել են 39-ը։

«Հետք»-ը շարունակում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատված պաշտոնյաների և նրանց որդիների՝ ազատման հիմքերի ուսումնասիրությունը: Այս անգամ անդրադառնում ենք խորհրդարանի նորընտիր պատգամավորներին:

7-րդ գումարման խորհրդարանն ունի 3 խմբակցություն, խորհրդարանում անկախ՝ խմբակցություն չներկայացնող, պատգամավոր չկա, բոլոր երեք խմբակցություններում էլ զինծառայությունից ազատված պատգամավորներ կան։ Հոդվածում ներկայացնում ենք միայն այն պատգամավորներին, որոնք ազատվել են զինվորական ծառայությունից. վաղաժամ զորացրվածներին, ուսումնառությանը զուգահեռ ծառայություն անցած, ռազմական ամբիոնում սովորած պատգամավորներին չենք անդրադառնում։ Կան նաև զինծառայությունից ազատված պատգամավորներ, որոնց անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակումներում, նրանց ևս առանձին-առանձին չենք անդրադառնա։

«Իմ քայլը» խմբակցություն

Սկսենք շարքը խորհրդարանական ամենամեծ «Իմ քայլը» խմբակցությունից: 88 անդամ ունեցող խմբակցությունում 23-ը կին են, խմբակցության 65 տղամարդ պատգամավորներից զինծառայությունից ազատվել են 29-ը:

Առողջական խնդիրներով ազատված գրեթե բոլոր պատգամավորները մեր հարցին ի պատասխան՝ պատրաստակամություն են հայտնել հարկ եղած դեպքում անցնել կրկնակի փորձաքննություն:

Էդգար Առաքելյան- անկուսակցական է, զինծառայությունից ազատվել է առողջական հիմքով:

«Մի քանի անգամ տարկետում եմ ստացել մեծ մասը ուսումնառության հետ կապված՝ ես ասպիրանտուրայում եմ սովորել, վերջին անգամ տարկետում եմ ստացել առողջական խնդիրների պատճառով, որից հետո 27 տարիս լրացել է»,- մեզ հետ զրույցում ասաց պատգամավորը:

Ալեքսանդր Ավետիսյան- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է: Զինվորական ծառայությունից ազատվել է առողջական հիմքով: Ավետիսյանը խնդիր չի տեսնում այն հարցում, որ իր տվյալները ևս մեկ անգամ փորձաքննեն:

Սոս Ավետիսյան - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, մասնագիտությամբ եվրոպագետ է: Զինծառայությունից ազատվել է կրթական տարկետման հիմքով:

«25 տարեկանում ես ընդունվել եմ Օքսֆորդի համալսարան և կառավարությունից տարկետում եմ ստացել, 27 տարեկանս լրանալուց հետո էլ «Զինապարտության մասին օրենք»-ի համաձայն` չէի կարող զորակոչվել»,- ասաց նա:

Վարդան Աթաբեկյան- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, զինվորական ծառայությունից ազատվել է որպես զոհված ազատամարտիկի միակ զավակ:

Արման Բոշյան- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ

«Ազատվել եմ առողջական խնդրով»,- ասաց պատգամավորը՝ վստահեցնելով, որ հարկ եղած դեպքում պատրաստ է կրկնակի փորձաքննություն անցնել:

Սուրեն Գրիգորյան- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, իրավագիտության թեկնածու է, պարտադիր զինծառայությունից ազատվել է ակադեմիական տարկետման հիմքով:

«Ազատվել եմ զինծառայությունից թեկնածուական ատենախոսություն պաշտպանելու հիմքով, օրեր առաջ համակուրսեցիս, որի հետ պաշտպանել էինք ատենախոսություն, հայտնեց, որ արդեն կարող ենք ներկայանալ զինկոմիսարիատ՝ զինգրքույկս վերցնելու»,-ասաց Գրիգորյանը:

Համազասպ Դանիելյան- անկուսակցական է, քաղաքական գիտությունների թեկնածու: Զինվորական ծառայությունից ազատվել է առողջական հիմքով: Մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ դեմ չէ կրկնակի փորձաքննությանը:

Վիկտոր Ենգիբարյան- անկուսակցական է, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախկին անդամ, 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ առաջադրվել էր «Ելք» դաշինքի ցուցակով: Զինծառայությունից ազատվել է առողջական հիմքով: Ենգիբարյանը դեմ չէ, որ կրկնակի փորձաքննության ենթարկվեն զինծառայությունից ազատման իր տվյալները:

«Բացարձակ դեմ չեմ լինի, եթե պարզվի, որ ապօրինի եմ ազատվել, սիրով կգնամ ծառայության»,- ասաց Ենգիբարյանը:

Միքայել Զոլյան - անկուսակցական է, զինծառայությունից ազատվել է ակադեմիական տարկետման հիմքով:

«Գիտության թեկնածու եմ, ատենախոսությունը պաշտպանել եմ, դրա համար էլ չեմ ծառայել, սկզբում տարկետում ստացել եմ որպես ասպիրանտ, հետո պաշտպանել եմ, մասնագիտությամբ աշխատել եմ»,- ասաց նա:

Սեդրակ Թևոնյան- անկուսակցական է: Պարտադիր զինծառայությունից ազատվել է առողջական հիմքով, Թևոնյանը համաձայն է, որ իր տվյալները ևս մեկ անգամ ստուգվեն:

Բաբկեն Թունյան- անկուսակցական է։ Զինծառայությունից ազատվել է առողջական հիմքով։

Տիգրան Կարապետյան - անկուսակցական է, մասնագիտությամբ տնտեսագետ է։ Զինվորական ծառայությունից ազատվել է ընտանեկան տարկետման հիմքով՝ երկրորդ երեխան ծնվել է մինչ 27 տարեկանը։

Վաղարշակ Հակոբյան-«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ Զինվորական ծառայությունից ազատվել է առողջական հիմքով։

«2013 թվականին ընդունվեցի Գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրայի առկա բաժինը, որն իրենից ենթադրում էր տարկետման իրավունքով սովորելու հնարավորություն, սակայն 2016 թվականին՝ նախքան թեկնածուական ատենախոսությանս պաշտպանությունը, որոշակի առողջական խնդիրների պատճառով հայտնվեցի հիվանդանոցում և դրա հետևանքով էլ ազատվեցի պարտադիր զինվորական ծառայությունից»,- ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ ամիսներ անց էլ իր թեկնածուական ատենախոսությունն է պաշտպանել։ Հակոբյանը նաև դեմ չէ, եթե իր ազատման հիմքերի օրինականությունը ևս մեկ անգամ ստուգվի։

Հովհաննես Հովհաննիսյան-«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, զինծառայությունից ազատվել է առողջական հիմքով:

Կորյուն Մկրտչյան- «Առաքելություն» կուսակցության անդամ, տնտեսագետ-կիբեռնետիկ, պատմական գիտությունների թեկնածու է։ Մկրտչյանը մի քանի անգամ կրթական տարկետման իրավունք է ստացել, սակայն զինծառայությունից ազատվել է առողջական խնդրով։

Նարեկ Մկրտչյան- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է: Ազատվել է առողջական հիմքով: Մկրտչյանը դեմ չէ, որ իր տվյալները ևս մեկ անգամ ստուգվեն:

Սերգեյ Մովսիսյան- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, մասնագիտությամբ ռադիոֆիզիկոս է, այժմ Պետական կառավարման ակադեմիայի հանրային կառավարում ֆակուլտետի ուսանող է:

Զինվորական ծառայությունից ազատվել է առողջական հիմքով: Պատրաստ է կրկնակի փորձաքննության:

Գևորգ Պապոյան- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ: Զինվորական ծառայությունից ազատվել է ակադեմիական տարկետման հիմքով:

«Ազատվել եմ օրենքով նախատեսված կարգով՝ կառավարության որոշմամբ տարկետում եմ ստացել 2008 թվականին, քանի որ ընդունվել էի ասպիրանտուրա, մինչ այդ ևս տարկետում էի ստացել՝ 2003-ին, երբ համալսարան էի ընդունվել, և ոչ թե 3 տարում եմ պաշտպանել ատենախոսությունս, այլ 2,5 տարում՝ նույնիսկ ժամկետից շուտ և օրենքով սահմանված կարգով ազատվել եմ զինծառայությունից, դրանից հետո զբաղվել եմ մասնագիտական և գիտական աշխատանքով, շարունակել եմ դասախոսական աշխատանքս»,- ասաց Պապոյանը:

Արտաշես Պետրոսյան- «Առաքելություն» կուսակցության անդամ է, ավարտել է հանրային ֆինանսների կառավարում բաժինը: Ազատվել է ընտանեկան տարկետման հիմքով՝ երկրորդ երեխայի ծնվելու կապակցությամբ: Պետրոսյանը կրթական տարկետում է ստացել, սակայն ուսումնառության ավարտին արդեն ծնվել է երկրորդ երեխան:

Կարեն Սարուխանյան- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, Շիրակի նախկին մարզպետը, մասնագիտությամբ կենսաֆիզիկոս է:

Զինվորական ծառայությունից ազատվել է առողջական հիմքով, Սարուխանյանի խոսքով՝ պատրաստ է կրկնակի փորձաքննության ենթարկվել:

Եղիշե Սողոմոնյան- «Առաքելություն» կուսակցության անդամ է, զինծառայությունից ազատվել է ակադեմիական տարկետման հիմքով, 2009թ.-ին պաշտպանել է ատենախոսությունը, ասպիրանտուրային զուգահեռ դասավանդել է ու մինչ օրս դասավանդում է:

Հակոբ Սիմիդյան- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, «Իմ քայլը» խմբակցության քարտուղար: Պարտադիր զինծառայությունից ազատվել է առողջական հիմքով: Սիմիդյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ պատրաստ է տրամադրել իր տվյալները, որպեսզի կրկնակի փորձաքննություն լինի:

Վլադիմիր Վարդանյան- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահն է, իրավաբանական գիտությունների թեկնածու է, հենց այդ հիմքով էլ ազատվել է զինծառայությունից:

«Լուսավոր Հայաստան» խմբակցություն

Խորհրդարանական ամենափոքր խմբակցության 18 պատգամավորներից 4-ը կանայք են, մյուս 14 պատգամավորներից չեն ծառայել 4-ը, 5-րդը զորակոչից խուսափելու համար դատապարտվել է:

 

Շարունակությունը՝ hetq.am

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan