Ինչ կտա Սերժ Սարգսյանի այցը Բելգիա
Մարտի 18-ին Սերժ Սարգսյանը կմեկնի Բելգիա` մասնակցելու Բրյուսելում տեղի ունենալիք ԵԺԿ հերթական գագաթնաժողովին:
Հիշեցնենք` ԵԺԿ-ն, որպես եվրոպական «մեծ ընտանիք», առաջինն էր ընդունել Ցեղասպանության 100-ամյակի մասին բանաձևը, և, ըստ ամենայնի, Սերժ Սաևգսյանի այցը ոչ միայն գոհաբանական ու շնորհակալական կլինի, այլև մի շարք երկրների ղեկավարներին Ցեղասպանության օրվա առիթով Հայաստան գալու հրավերքը «հիշեցնելու» մոտիվացիա կունենա:
Հիշեցնենք, որ ԵԺԿ գագաթնաժողողվին մասնակցում են բացառապես եվրոպական «ընտանիքի» նախագահներն ու վարչապետները:
Գագաթնաժողովը կտևի մարտի 18-20-ը, ինչն էլ նշանակում է, որ ՀՀԿ ԳՄ նիստն ավանդական հինգշաբթիից կտեղափոխվի ուրբաթ:
Մանրամասները ` «Հրապարակ» օրաթերթում
