Ինչ նպատակով է Արփինե Հովհաննիսյանը ՀԿ բացել
«Ժամանակ» թերթը գրում է․
«Նախկին ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը, բացի փաստաբանական գործունեությունից, մտադիր է զբաղվել նաև իրավապաշտպան գործունեությամբ, և նոր բացված հասարակական կազմակերպությունը հենց այդ նպատակով է:
Հովհաննիսյանը, նախկինում լինելով ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար և բավական լավ կապեր ունենալով ԵԽԽՎ-ում, ուզում է այդ հասարակական կազմակերպության միջոցով ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովին ներկայացնել այն մտահոգությունները, որոնց մասին արդեն մի քանի անգամ խոսել է մամուլում:
Մոնիթորինգի հանձնաժողովի հաջորդ այցը Հայաստան սպասվում է մինչև մարտի 15-ը, և Հովհաննիսյանը պատրաստվում է հանձնաժողովի հետ հանդիպել ոչ թե որպես նախկին պատգամավոր, այլ արդեն որպես ՀԿ ղեկավար»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում