Ինչ պայմաններով է Սաշիկ Սարգսյանի գազալցակայանը հանձնվել Սասուն Միքայելյանին. նոր մանրամասներ
Operative.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Սաշիկ Սարգսյանի Հրազդանի ավտոգազալցակայանը Սասուն Միքայելյանին հանձնելու դեպքից:
Գազալցակայանը հանդիսացել է «ՀայՌուսգազարտ»-ի (այժմ «Գազպրոմ Արմենիա») սեփականությունը և վարձակալական հիմունքներով տրված է եղել Սասուն Միքայելյանին, իսկ 1999թ-ի հոկտեմբերի 27-ից հետո այն վերցրել են Միքայելյանից և վարձակալության հանձնել Սաշիկ Սարգսյանին: Վերջերս այն կրկին հետ է վերցվել Սաշիկ Սարգսյանից և վարձակալության հիմունքներով հանձնվել Սասուն Միքայելյանին:
Հոկտեմբերի 27-ի հայտնի դեպքերից հետո Սաշիկ Սարգսյանը Հրազդանի՝ Սասուն Միքայելյանին պատկանող գազալցակայանը վերցրել էր:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում