Ինչ խնդիր է լուծում Ադրբեջանը՝ Տավուշի մարզի գյուղերը գնդակոծելով. ՊՆ նախկին նախարարի գնահատականը
Երկու օր շարունակ հակառակորդը գնդակոծում էր Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը, օգտագործում խոշոր տրամաչափի զինտեխնիկա: Այսօր՝ սեպտեմբերի 3-ին Aravot.am-ի հետ զրույցում 1999-2000թթ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը մեր հարցին՝ ինչի՞ է հետ է կապված հատկապես այս օրերին նման լարված իրավիճակը եւ ագրեսիան հակառակորդի կողմից՝ պատասխանեց. «Նախ, մենք պետք է հասկանանք, թե ինչ խնդիր է հետապնդում Ադրբեջանը: Նման իրավիճակներ եղել են և շարունակվելու են: Ադրբեջանն այս դեպքերով լարվածություն է պահում ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ղարաբաղի շփման գծում՝ փորձելով վախի մթնոլորտ ստեղծել Հայաստանի բնակչության մոտ: Այդ գործողություններով նա ճնշում է գործադրում Մինսկի խմբի վրա, որպեսզի համանախագահները բերեն առաջարկ, որը բխի իրենց` Ադրբեջանի շահերից: Իրենք փորձում են ճնշել այն պետություններին, որոնք նավթ են արտահանում, որ եթե դուք լուծում չտաք հօգուտ Ադրբեջանի` կսկսվի պատերազմ:
մանրամասն՝ այստեղ: