Ինչ ընթացքի մեջ է Սյունիքի մարզպետի` սպանության փորձի մեջ կասկածվող որդու քր. գործը. Մանրամասներ
«Իրավունքը» անդրադարձել էր հուլիսի 14-ին, գիշերվա ժամը 1-ի սահմաններում Գորիսում հնչած կրակոցներին: Իրար վրա են կրակել Սյունիքի նախկին ու ներկա մարզպետների որդիները՝ Սուրիկ Խաչատրյանի որդի Տիգրանը եւ գործող մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդի Կարենը։ Կրակոցների հետեւանքով ծանր վիրավորվել են Սուրիկ Խաչատրյանի աներորդին եւ Կարեն Պողոսյանի ընկերը։
Քննչական կոմիտեն դեպքից անմիջապես հետո հաղորդագրություն տարածեց, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվում է նախաքննություն եւ այլն։
Ինչ ընթացքի մեջ է սույն աղմկահարույց գործը, որի կիզակետում մարզպետի որդին է, փորձեցինք հետաքրքրվել ՀՀ Քննչական կոմիտեից, որտեղից մեզ տեղեկացրեցին, որ նախաքննությունը շարունակվում է:
Իսկ, ինչ վերաբերում մարզպետի որդուն, ով ըստ լուրերի հենց կրկոցներ արձակողն է` հարցին տվեցիին հետեւյալ պատասխանը,
-Սյունիքի մարզպետի որդին այս գործով ներգրավվել է որպես մեղադրյալ սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք պահելու հոդվածներով: Կարեն Պողոսյանը հետախուզման մեջ է:
