Ինչի հետեւանք կարող են լինել հայ-ադրբեջանական սահմանագծի լարումները...
«Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանագծի լարումներին, նկատում է, որ գրեթե բոլոր լարումները, ավելի շատ կախված են այն իրադարձություններից, որոնք կատարվում են Ուկրաինայում, իսկ Ուկրաինայի իրադարձությունները կապված են նրա հետ, թե իրականում ինչ խնդիրներ են առաջացել Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ: Այդ կրակոցները ոչ այդքան կապ ունեն հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ, որքան նրա հետ, որ Մեծ Մերձավոր Արեւելքում իսլամիստական ուժերը սկսել են գրոհել:
Ըստ Ա. Մանուչարյանի, ներկայումս իշխող աշխարհակարգը կանգնած է խնդիրների առջեւ. «Այդ աշխարհակարգին քաոս է հարկավոր:Հարկավոր է, որ Եվրոպան շարունակի ենթարկվել ատլանտյան քաղաքակրթությանը, իսկ Եվրոպան էլ իր հերթին փորձում է դուրս գալ ազդեցության ոլորտից եւ Եվրոպայի այդ փորձը կանխվում է Ուկրաինայի միջոցով: Իսկ Ռուսաստանն էլ իր կամքից անկախ դիմադրում է դրան, քանի որ այն դերը, որ ձգտում է կատարել Ռուսաստանը նրան բերել է այնտեղ, որտեղ բախվում են ատլանտիզմի ուժերը»:
Սոսե Չանդոյան
