Ինչի կարիքն ունեն տարեցները՝ այփադի՞, թե՞ կենդանի շփման
Բրիտանական կառավարության որոշ անդամներ պառլամենտում առաջարկել են անվճար այփադներ բաժանել երկրի բոլոր միայնակ կենսաթոշակառուներին, ինչը թույլ կտա նրանց ոչ միայն զբաղմունք ունենալ, այլեւ ցանկացած ժամանակ հաղորդակցվել հարազատների կամ բժիշկների հետ... Սակայն բարոնես Ուիլքինսը դա անվանել է առաջարկ՝ արված 25ամյա երիտասարդի կողմից, որը չի պատկերացնում միայնակ տարեցի վիճակը: ՙՏարեց մարդը ոչ թե այփադի, այլ կենդանի շփման կարիք ունի: Նրան պետք է ինչ որ մեկի ներկայությունը, որպեսզի խոսի նրա հետ, բռնի նրա ձեռքը, պատմի իր դարդերը, վերջապես կիսվի վերջին ասեկոսեներով՝ դա է միայնության հաղթահարման միակ ձեւը, այլ ոչ թե էլեկտրոնային սարքը՚:
Արմեն Դուլյանի ֆեյսբուքյան էջից:
