Ինչի՞ց է մահացել կալանավորված ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոնը.
Ժողովուրդ թերթը գրում է. Թերթի փոխանցմամբ` երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ 37-ամյա կալանավոր Կարեն Սահակյանը «Էրեբունի» ԲԿ-ում մահացել է: Ըստ կայքի աղբյուրների՝ կալանավորն ավելի վաղ ինքնավնասում է կատարել՝ կտրելով երակները, բուժման նպատակով նրան տեղափոխել են ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Իսկ այն պահին, երբ իր ամորձիների տակից թուք է ներարկել, նրան շտապ տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրա կյանքը փրկել չի հաջողվել: Նշենք, որ Կարեն Սահակյանն ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն էր, եւ երկու ամիս առաջ կալանավորվել էր թմրանյութի ապօրինի իրացման մեղադրանքով: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերից armlur.am-ին հայտնել են, որ կալանավորը մահացել է վերակենդանացման բաժանմունքում:
