Ինչի՞ց են բողոքում մարդիկ, ինչն է նրանց բերել Հանրապետության հրապարակ. Հրապարակ
Արդյոք միայն շրջանառության հա՞րկն է պատճառը, որ մարդիկ քանի օր է՝ հավաքվում են կառավարության շենքի առջեւ ու բողոքում, թե՞ ժողովրդի դժգոհության բաժակը լցվել է այնքան, որ փոքրիկ առիթը բավական է, որպեսզի մարդիկ դուրս գան փողոց ու իրենց բողոքն արտահայտեն: Կարիքն ու գործազրկությունը, լարվածությունը սահմաններին, Գյումրիի ողբերգությունը, հեռանկարի բացակայությունը եւ, իհարկե, կառավարության անգործությունն ու ապաշնորհությունը... այս եւ այլ գործոններ են մարդկանց բերել Հանրապետության հրապարակ:
