Ինչի՞ց է, որ մեր քաղաքական գործիչներն անընդհատ նույն սխալներն են կրկնում
Լավ, ինչի՞ց է, որ մեր քաղաքական գործիչներն անընդհատ նույն սխալներն են կրկնում: Օրինակ, իշխանափոխության ընդհանրապես պատրաստ չեն, բայց նշում են դրա կոնկրետ ամսաթիվն ու հետո պարզվում է՝ հազիվ հազար մարդ են հավաքում, կեսն էլ՝ թամաշա անող:
Մյուսն իսկի վստահ չէ հացադուլ անելու իր կարողության վրա, բայց հիսուն մարդու անունից կոլեկտիվ հացադուլի հայտարարություն է անում, որովհետև հրապարակի ծափերի կարիքն ունի: Հետո՝ օրեր անց, այդ մարդն արդեն արդարանում է լրագրողների առաջ. թե ինչու է հացադուլը միայանակ անցկացնելու ու... իր տանը:
Թվում է՝ մանր-մունր բաներ են, սակայն այն մանր-մունր բաների հետևանքով է արժեզրկվում քաղաքականությունը՝ բերելով հասարակության հիասթափության: