Ինչի՞ց սկսվեց դրամի «դրաման».
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այն, ինչ երեկ տեղի ունեցավ հայկական դրամի փոխարժեքի հետ, կարելի է բնորոշել որպես քաոս, որի պատճառը երկրում տիրող անիշխանությունն է: Առավոտյան՝ բանկերի բացվելուց հետո, հայտնի դարձավ, որ մեկ դոլարի փոխարժեքը հասել է 550 դրամի: ՀՀ ԿԲ-ն երեկ հաղորդագրությամբ իրազեկեց, որ իր կողմից սակարկություններով վաճառվել է 4 մլն դոլար` 526.32 դրամ 1 դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Այսինքն՝ գնալով ԿԲ-ի հաղորդագրությունների և իրականության կապն ավելի է կտրվում, ու ակնհայտ է, որ Հայաստանի տնտեսությունը թևակոխել է անտերության մի շրջան, որի ավարտը դեռևս չի երևում: «Ժողովուրդ» օրաթերթի հաշվարկներով՝ սեպտեմբերի վերջից մինչև այսօր՝ 2.5 ամսվա ընթացքում, դրամի արժեզրկման հետևանքով ՀՀ բյուջեն կորցրել է ավելի քան 934 միլիոն դոլար:
Ի դեպ, հայկական դրամի հետ տեղի ունեցող գործընթացները, կարելի է ասել, սինխրոն ընթանում էին ռուսական ռուբլու արժեզրկման հետ: Երեկ՝ կեսօրին, ռուսական ռուբլու փոխարժեքը մի պահ հասավ 1 դոլարը 80 ռուբլի ցուցանիշին, բայց հետո մի փոքր նվազեց»:
Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում:
