Ինչն է եղել ԱՆԲԱՐՈ ԳՐԱՌՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ
Երեկ մի կեղծ, ֆեյք պրոֆիլի գրառում տեսա, որը վարկաբեկում էր ամենամոտ ընկերներիցս մեկին ` Գայանե Զարգարյանին, որ հանդիսանում է Fnews.am-ի գլխավոր խմբագիրը: Նախ ասեմ, որ Գայանեն իր տեսակով ազնիվ, անկաշառ, խելամիտ և բարոյական կերպար է: Նրան ճանաչողները հաստատ կպնդեն, որ նա երբեք չի արել մի քայլ, որի համար արժեր մարդու մասին նման գրառում հրապարակել:
Կարդալով գրառումն ու լավ զննելով պրոֆիլը, կարելի է հասկանալ մի բան ` նա իմ լավ գործընկեր, ընկեր, Գայանեին համարում է ուժեղ և խիստ վտանգավոր թշնամի, և միայն այդ է պատճառը, որ ասելիքը նման կեղծ անունից է հայտնում: Եվ, առհասարակ, եթե նա վախկոտի մեկը չլիներ, մինչ այժմ այսքան քննադատություններից հետո, գոնե ներողություն կխնդրեր, և , ինչ խոսք, միգուցե մեղմացներ պատիժը: Այն պատիժը, որը կրելու է Գայանե ընկերենի, հարազատների և հենց Գայանեի կողմից: Եթե պրոֆիլի հետևում թաքնված կենդանին նորից փորձի առյուծի կաթ խմել, ուրեմն թող գտնի ինձ , քանի որ ես ուզում եմ անձամբ ԹՔԵԼ նրա կեղտոտ երեսին: