1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ինչո՞ւ ազատ արձակվեցին Յուրի Վարդանյանի, Սուրիկ Խաչատրյանի, Արայիկ Քոթանջյանի որդիները.

«168 ժամ» թերթը գրում է. «Օրերս պայմանական վաղաժամկետ ազատ էր արձակվել Վրաստանում ՀՀ դեսպան, սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար Յուրիկ Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը: Մեղավոր ճանաչվելով մաքսանենգության և թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի՝ առանց իրացնելու նպատակի ապօրինի շրջանառության մեջ, նա դատապարտվել էր 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Յու. Վարդանյանի որդին անազատության մեջ գտնվում էր 2013թ. հոկտեմբերի 13-ից: Նախորդ տարվա սեպտեմբերին էլ ազատ արձակվեցին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, և Զարզանդ Նիկողոսյանը, ովքեր մեղադրյալներ էին 2013թ. հունիսի 1-ին Ս. Խաչատրյանի առանձնատան մոտ հնչած կրակոցների գործով, որի արդյունքում՝ սպանվեց «Վարարակն» ԲԲԸ փոխտնօրեն Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը` Արտակ Բուդաղյանը, հրազենային վնասվածք ստացավ: Այժմ այս որոշումները Բուդաղյանների փաստաբանը վիճարկում է դատարանում:

Այս տարի հունիսի 6-ին էլ կրակոցներ էին հնչել Քանաքեռ-Զեյթունում. այս գործով մեղադրվում էր նաև Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանի որդին, ով պատգամավորների անձնական երաշխավորությամբ ազատ էր արձակվել: Նրա և այդ գործով ևս երկու ամբաստանյալների գործը դատարանում քննվել էր արագացված կարգով. ըստ datalex դատական տեղեկատվական համակարգում տեղադրված դատավճռի՝ գործով մեղադրյալները համաձայնել էին մեղադրանքի հետ: Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ Ա. Քոթանջյանի որդու նկատմամբ նշանակվել էր ազատազրկում 11 ամիս 27 օր ժամկետով և տուգանք` 50.000 դրամի չափով: Դատարանը վճռել էր պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով 1 տարի ժամկետով փորձաշրջան:

«168 ժամ» հետ զրույցում Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, խոսելով Յու. Վարդանյանի որդու պայմանական վաղաժամկետ ազատման մասին, ասաց, որ՝ եթե դա գնահատեք Հայաստանի իրականությունից կտրված, ապա դրանում որևէ արտառոց բան չկա, և շատ տգեղ կլիներ ասել, թե նա պետք է անազատության մեջ մնար. «Բայց մենք, բնականաբար, դիտարկում ենք, թե ինչպիսին է Հայաստանի իրականությունն այդ բնագավառում: Այստեղ բնականորեն Յուրի Վարդանյանի և պաշտոնյաների դեմ սկսում է տրամադրվածություն առաջանալ, որն ունի իր հիմքերը: Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում հարյուրավոր, եթե չասենք՝ հազարավոր բանտարկյալներ կան, որոնց վրա չի տարածվում վաղաժամկետ պայմանական ազատումը, ովքեր դատապարտված են ավելի մեղմ հանցագործությունների համար: Այստեղից, բնականաբար, գալիս է ընտրովի մոտեցումը»: Նրա խոսքով՝ պայմանական վաղաժամկետ ազատման հարցերով զբաղվող հանձնաժողովները սուբյեկտիվ են, և չեն կիրառվում չափանիշներ. «Տվյալ դեպքում, բնականաբար, չափանիշը եղել է այն, որ նա պաշտոնյայի տղա է: Դրանով է ազատվել»: Անդրադառնալով անհրաժեշտ պաշտպանության ինստիտուտին՝ Ավետիք Իշխանյանն ասաց, որ այն Հայաստանում առհասարակ չի գործում. «Եթե ցանկացած մարդ պաշտպանվելիս վնաս հասցնի, եթե նա պաշտոնյա կամ պաշտոնյայի մերձավոր չէ, ապա, բնականաբար, բոլորովին կմոռանան նրա կողմից անհրաժեշտ պաշտպանության դիմելու մասին, և նա կարող է ստանալ ամենախիստ պատիժը, եթե, իհարկե, չկարողացավ լեզու գտնել (դուք հասկանում եք՝ ինչ նկատի ունեմ) դատավորների, դատախազի հետ: Իսկ մյուս դեպքերը… Պարզապես արտառոց է, երբ մարդը կարող է կրակել, սպանել՝ օգտագործելով իր պաշտոնական դիրքը, և որևէ պատիժ չստանալ»: Ավ. Իշխանյանը մեջբերեց Մուսոլինիի խոսքերը, որոնց համաձայն՝ մեր ընկերներին և մեր համախոհներին թույլ է տրվում անել ամեն ինչ, օրենքները մեր հակառակորդների համար են: Նրա խոսքով՝ Հայաստանում գործում է հենց այս սկզբունքը: Ավետիք Իշխանյանն ասաց նաև, որ նույն իրավիճակն է նաև անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու ինստիտուտի դեպքում. «Խնդրեմ, նայեք դերասան Վարդան Պետրոսյանի գործը: Բոլորին, նաև իշխանություններին հայտնի է, որ նա վտանգավոր հանցագործ չէ: Դժբախտ պատահար է տեղի ունեցել: Ես հիմա չեմ ուզում խառնվել գործին, գուցե իր մեղքի բաժինն էլ կա: Ամեն դեպքում՝ ողբերգություն է եղել, երկու երեխա է զոհվել, բայց բոլորին էլ հայտնի է՝ սկսած հանրապետության նախագահից, որ Վարդան Պետրոսյանը վտանգավոր հանցագործ չէ, և նրան կարելի էր գրավով կամ ստորագրությամբ ազատ արձակել, խափանման միջոց չընտրել կալանքը: Բայց ահա խնդրեմ՝ ինչ իրավիճակ է տիրում»: Նրա խոսքով՝ Հայաստանում գործում է «ես իշխանություն եմ, օրենքը ես եմ և ես եմ որոշելու, թե ինչպես է կիրառվելու օրենքը» սկզբունքը. «Սա է Հայաստանը, որովհետև իշխանության իրական տարանջատում չկա: Սահմանադրությունում գրվածը դեկլարացիա է: Հայաստանում դատարանի անկախություն, քննչական մարմինների ինքնուրույնություն չկա: Բոլորը կախված են հանրապետության նախագահից, և նա դիրիժորի պես կարգավորում է, թե որտեղ ով պետք է պատժվի, ով քանի տարի պետք է նստի, ում խափանման միջոցը չպիտի փոխվի: Հիշենք, թե ինչպես նա ասաց, թե Շանթը հանցագործ է»: (Խոսքը «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի մասին է):

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan