«Ինչո՞ւ է աշխատանքից ազատվել Երևանի ոստիկանապետը»
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով՝ օրեր առաջ աշխատանքից ազատվել էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Արտակ Պողոսյանը։ Լրագրողներն այսօր Օսիպյանից հետաքրքրվել են՝ ինչո՞վ էր պայմանավորված այդ որոշումը (Պողոսյանն այդ պաշտոնին նշանակվել էր հունիսին-հեղ.): «Այո, նա նոր էր նշանակվել: Վատ աշխատակից չէ, մեր համակարգի պրոֆեսիոնալներից մեկն է, բայց կադրային փոփոխությունները համակարգում միշտ էլ եղել են ու կլինեն: Միգուցե բացթողումներ կան, չենք բացառում, որ անցնի մեկ այլ աշխատանքի»,- մեկնաբանել է ՀՀ ոստիկանապետը:
