1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ինչո՞ւ է աղմկում մինստր Արծվիկ Մինասյանը՝թաքցնելով սեփական անգործությունը

Չմեռանք՝դաշնակցականների մեջ էլ գրող-մրող ունեցանք...  

Խոսրովի անտառում բռնկված հրդեհն իրականում շատ լավ առիթ հանդիսացավ, որպեսզի հանրությունը եւս մեկ անգամ համոզվի, թե ինչ ձրիակերների է հանդուրժում հայրենի կառավարությունը՝ որոշ վայ նախարարություններում:

Իսկ ավելի կոնկրետ. Խոսրովի անտառում բռնկված հրդեհը, պատռեց հատկապես բնապահպանության նախարարության եւ նախարարի աթոռը «լուրջ ընդունած» Արծվիկ Մինասյանի դեմքն ու նրա աշխատելաոճը, ով իր անկարողությունից դրդված՝ սկսեց կախվել մարզային ու տեղական իշխանությունների փեշերից՝ մոգոնելով, որ Խոսրովի անտառում կազմակերպված հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ ոչ պատշաճ վերաբերմունքի է հանդիպել Արարատի մարզային ու տեղական ներկայացուցիչների կողմից:
Ավելին, Մինասյանը իր անգործությունը մի կողմ թողած՝ սրտնեղվել, ու ձեռքը մամուլին գցելով այս ու այնտեղ փորձել է տակառ գլորել Արարատի մարզային ու տեղական իշխանությունների ( մասնավորապես Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի ուղղությամբ) լացուկոծ դնելով, թե իրեն մարզի ներկայացուցիչները(տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիները)չեն լսել եւ չեն կատարել իր հանձնարարականները:

Այ քեզ աճպարարություն, կներե՛ք պարոն մինիստր, Ձեզ մոտ հաստա՞տ, ամեն բան լավ է, թե՞ այնուամենայնիվ նախարարի աթոռի վրա բոլոր դեպքերում չեք կարողանում տեղավորվել: Ի՞նչ է նշանակում. մարզի ներկայացուցիչները, ովքեր որպես ՀՀ քաղաքացիներ մարդասիրական օգնություն են ցուցաբերել, Ձեզ չեն ենթարկվել…Դուք երեւի լավ չեք կարողանում ըմբռնել, թե որն է, բարի կամքի դրսեւորման իմաստը: Հավանաբար նախարարի աթոռը Ձեզ շատ է շփոթեցրել, եւ դուք սկսել եք խառնել դեպքերն ու դեմքերը…

Եւ կամ ի՞նչ է .Ձեր խնդիրը հրդեհաշիջման աշխատանքները հավուր պատշաճի կազմակերպելն էր, թե՞ Արարատի մարզային իշխանությանը թիրախավորելն ու բամբասանքով զբաղվելը: Եթե Խոսրովի անտառի հրդեհը մարելու փոխարեն գնացել էիք հանգցնելու Ձեր ներսի հրդեհը՝ Արարատի մարզպետարանի ու մարզպետի ուղղությամբ, ապա ասենք, որ սցենարն իսկապես շատ անհաջող էր ու չստացված:

Այդ «մասկարադը» պարզապես երեխայություն էր, ոչ ավելին: Իսկ ավելի լուրջ, եթե ՀՅԴ-ի քվոտայով տեղից-տեղ թռչելով հայտնվում եք նախարարի աթոռին, դա դեռ չի նշանակում, որ ՀՀ քաղաքացու հետ պիտի շփվեք Ձեր «կապրիզներով», ու չպատճառաբանված անհեթեթ ամբիցիաներով: Եթե այդքան լավ «ասող» եք, նախ եւ առաջ ասեիք եւ ի վիճակի լինեիք Ձեր աշխատակիցների «ականջներից բռնել» ու իրավիճակը կառավարել: Իսկ Ձեր ղեկավարած նախարարությունում էլ կարգ ու կանոն հաստատել: Որպեսզի նախ եւ առաջ Խոսրովի Արգելոցը չդառնա ոմանց հորական բոստանը, եւ երկրորդ՝ նման արտակարգ իրավիճակներում էլ՝պարզապես կարողանայիք Ձեր գործառույթներն իրականացնել, եւ աշխատել: Այլ ոչ թե ժողովրդի հաշվին հարստանալով՝ մի բան էլ մուննաթ գայիք, թե ինչո՞ւ մարդիկ Ձեր փոխարեն չեն աշխատում, ու Ձեզ չեն լսում…

Ձեր կեցվածքը պարզապես ծիծաղելի է, եւ Ձեր հայտարարություններն էլ մի տեսակ ֆարսի ժանրից են: Եթե Ձեզ ուտում է Ձեր միջի չինովնիկն ու ֆեոդալը ապա ժողովուրդը դրանում ոչ մի մեղք չունի:


Մարզի բնակիչներին մի' խառնեք Ձեր ենթականերi ու աշխատակիցների հետ: Ի վերջո, Արարատի մարզի բնակչությունը մեղք չունի, որ Ձեր աշխատակիցները Ձեզ «պրիզնատ» չեն գալիս:


Փոխանակ պարոն Արծվիկը մտահոգվի, որ իր վատ կառավարման արդյունքում «Խոսրովի արգելոցը» օրեր շարունակ կրակի մեջ էր, էլ չենք խոսում այն հսկայածավալ վնասների մասին, որ տրվել է Հայաստանի բնաշխարհին, խռովել է, որ Արարատի մարզի հրդեհը հանգցնելու նպատակով արգելոց մտած բնակիչները չեն ենթակվել իր հրամաններին:


Եթե Մինասյանը տեսողության հետ խնդիրների չունի, ապա համապատասխան կադրերից ու տեսանյութերից պիտի որ տեսներ, թե Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը իր աշխատակիցների և մարզի բնակիչների հետ սեփական գործը թողած` օրերով, որպես մարդ, որպես ՀՀ քաղաքացիներ, ինչ կերպ են օգնություն ցուցաբերել ազգիս բնությունը փայփայողներին:
Ի գիտություն , մամուլ վազող եւ «գողական» գնացող Արծվիկին, որ էս աղետը ամենեւին էլ նեղ անձնական ամբիցիաներին հագուրդ տալու տեղ չէր: Պարոն Արծվիկը, որպես բնապահպանության նախարար, պիտի տեղյակ լիներ, որ հրդեհի մարման աշխատանքների կորդինացումը դրված էր Արտակարգ իրավիճակների նախարարության վրա և տեղում աշխատող բոլոր ուժերը, բնականաբար, կատարում էին ԱԻՆ նախարար Դավիթ Տոնոյանի հարահանգները , այնպես որ Մինասյանը ԱԻՆ նախարարից պիտի «աչոտ» ուզեր՝ եթե կարող էր…Այլ ոչ թե խռովեր Արարատի մարզային իշխանություններից…

Իսկ ինչ վերաբերում է Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանին, ապա Մինասյանը զուր է դատարկ տեղը ջուրը մտնում՝տակառ գլորելու  Արարատի մարզպետի ուղղությամբ, (նորություն չէ, որ առանց այդ էլ՝Արարատի մարզում կրծող դասի պակաս չկա), քանի որ մարզպետ Գրիգորյանը, ով մշտապես բարձր եւ պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել, մշտապես աչքի է ընկել իր պատասխանատու ու հետեւողական գործունեությամբ:
Դե տղայականի մասին էլ չխոսենք պարոն Արծվիկ, որովհետեւ Գրիգորյանը դժվար թե իջնի Ձեր մակարդակին, քանի որ բոլորն են քաջատեղյակ, որ նա իսկապես Ձեր թայը չէ…

Չմեռանք՝ դաշնակցակնների մեջ էլ գրող-մրող ունեցանք:


Հազար են ասել. փողկապը, կոստյումն ու ծառայողական մեքենան՝ շա~տ քիչ ատրիբուտներ են «գողական» գնալու համար:

Իսկ մնացածի մասին՝հաջորդ դասին:

Հ.Գ 

Կարծում ենք հայրենի Կառավարությունը նույնպես, այսուհետ հետուողական կլինի, թե ինչ  կերպ են աշխատում ազգիս նախարարներն ու նրանց ղեկավարած գերատեսչությունները, քանի որ հերիք է մեզ մի  Արծվիկ ունենալ, ու վառվել կրակի մեջ՝ օրեր շարունակ... 

Fnews.am 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan