Ինչո՞ւ է ազատ արձակվել «Ֆազի» սպանության կասկածյալ «Չաղ Ռուստամը»․ Սրբուհի Գալյանի մեկնաբանությունը
«Ինչպե՞ս է տացվում, որ քրեական հեղինակություն «Չաղ Ռուստամն» ազատ է արձակվել»,– նման հարց է լրագրողն ուղղել արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին։
«Այդ հարցի հասցեատերը դատարանն է, քանի որ դատարանն է փոխել խափանման միջոցը, մենք խափանման միջոցի իրականացնող մարմինն ենք, և այժմ խափանման միջոցի իրականացումը տեղափոխվել է պրոբացիայի ծառայության դաշտ»,– ասաց նա։
Իսկ հարցին, թե «ինչպե՞ս եք ապահովելու, որ այդ մարդը նորից նույն բաները չանի», Գալյանը պատասխանեց․ «Տնային կալանքը ենթադրում է մեկուսացվածության պայման, հետևաբար, պետք է ամեն ինչ անենք, որ խնդիրների առաջ չկանգնենք»։
Նախարարը կարծիք հայտնեց, որ դատախազությունը, ենթադրաբար, կբողոքարկի որոշումը։
