Ինչո՞ւ է գաղտնի պահվում Գագիկ Ծառուկյանի և Արթուր Բաղդասարյանի հանդիպումը.
«Հրապարակ» թերթը գրում է.«Երեկ տեղեկացանք, որ նախօրեին Գագիկ Ծառուկյանն Առինջում հյուրընկալել է ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանին: Թեեւ հանդիպումը քաղաքական է եղել, և կողմերը խոսել են սահմանադրական և Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին, այդուհանդերձ, կողմերը եւ հատկապես ԲՀԿ-ականներն այն հույժ գաղտնի էին պահում: ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը երեկ մեր հարցին, թե ինչու է գաղտնի պահվում ՕԵԿ-ականների հետ իրենց հանդիպումը, նախ փորձեց մանեւրել. ինքը տեղյակ չէ, թե ինչ հանդիպման մասին է խոսքը, իսկ երբ պնդեցինք, որ ինքն էլ է անձամբ մասնակցել հանդիպմանը, նշեց. «Ես ասեմ հետեւյալը՝ որևէ պաշտոնական հանդիպում չի եղել»: Իսկ ոչ պաշտոնակա՞ն: «Դե, եթե ոչ պաշտոնական, ես ձեզ ի՞նչ ասեմ»:
Ի դեպ,հանդիպմանը մասնակցել են նաև Վարդան Օսկանյանը, Մհեր Շահգելդյանն ու Իշխան Խաչատրյանը: Նաև երեկ երեկոյան տեղեկացանք, որ մահացել է Արթուր Բաղդասարյանի մայրը, և նա Անվտանգության խորհրդի նիստին չի մասնակցել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
