Ինչո՞ւ է հերոս քաղաք Հադրութը այսպիսի անմխիթար վիճակում գտնվում
Մենք սովորել ենք խոսել միայն Երևանի, կամ Հայաստանի մարզերի խնդիրների մասին, սակայն արի ու տես մոռացության ենք տալիս Արցախի խնդիրները: Հեռու չգնանք, օրինակ. Արցախում կա մի այսպիսի քաղաք Հադրութ անվանումով: Ի տարբերություն Արցախի մյուս քաղաքներից այստեղ կուտակվել են բազմաթիվ խնդիրներ, որոնք ոչ մի կերպ լուծում չեն ստանում: Ըստ ականատեսների Հադրութը այն եզակի քաղաքներից որին անզոր է փոխել նույնիսկ ժամանակը: Այսինքն ինչ վիճակում նա գտնվում էր 20-24 տարի առաջ նույն վիճակում հիմա է. Փողոցներն անմխիթար վիճակում, լուսավորություն գրեթե չկա, ոչ մի սերվիս չկա և բնական է, որ հադրութցիները նախընտրում են լքել Հադրութը: Բայց չէ, որ խոսքը այն հադրութի մասին, որը պատերազմի տարիներին հերոս քաղաքի ստատուս ուներ:
Հետաքրքիր է գրեթե մեկ տասնյակ Հադրութի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Արթուր Աբրահամյանը ինչ է մտածում: Միգուցե նա լճացել է և անհրաժեշտություն կա նրան փոխարինել նոր թարմ ուժո՞վ:
Սա արդեն հպարտ հադրութցիների որոշելիքն է: Չեմ կարծում, որ նրանք կարող են հանդուրժող լինել...