Ինչո՞ւ է «ընդդիմադիր» Անահիտ Բախշյանը բոցաշունչ պաշտպանում Արմեն Աշոտյանին
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Արմեն Աշոտյանին ԱԱԽ քարտուղար նշանակելու մասին լուրերին և գրել. «Հուսամ հերթական սխալ տեղեկատվությունն է, պարոն Աշոտյանը դեռ շատ կիսատ մնացած գործեր ունի այս ոլորտում, ինքը պետք է շարունակի, դեմ եմ նրա փոփոխությանը»:
Ուշադրություն դարձրեք, որ «Ժառանգության» անդամ Անահիտ Բախշյանը դեմ է, որ Արմեն Աշոտյանը թողնի իր պաշտոնը: Ֆորմալ քաղաքական տեսանկյունից սա անհեթեթություն է, որովհետև նույն «Ժառանգությունը» ֆորմալ տեսակետից պահանջում էր ամբողջական իշխանափոխություն վերից վար: Այդ ամբողջական իշխանափոխության իբր կողմնակիցն էր նաև Անահիտ Բախշյանը: Սակայն, արի ու տես, որ նույնիսկ լուրերն այն մասին, որ Արմեն Աշոտյանին կարող են փոխել,խուճապի մեջ է գցել տիկին Բախշյանին, քանզի նոր նախարարը, ով գիտե ով է լինելու,և ի՞նչ երաշխիք կա, որ տիկին Բախշյանը կարող է մնալ իր պաշտոնին: Բանն այն է, որ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենի պաշտոնում խիստ «ընդդիմադիր», Անահիտ Բաշխյանին նշանակել էր Արմեն Աշոտյանը, նախագահին բացատրելով, որ ժառանգական Անահիտը 9:00-ից մինչև 18:00 պարտաճանաչ կաշխատի պետական համակարգում, իսկ 18:00-ից հետո, բնականաբար, հավելյալ հոնորարների դիմաց կպայքարի ԲՀԿ-ի դեմ, կպահանջի Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը, ով, ինչպես հայտնի է, արդեն ութ տարի է պետական պաշտոնյա չէ, և այլն, և այլն:
ՄԱՆՐԱՄԱՍՆ` Zham.am