Ինչո՞ւ էին գողական աշխարհի մոտ 12 ներկայացուցիչներ եկել Հայաստան
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 3-ին մենք լուր էինք տպագրել, որտեղ գրել էինք, որ գողական աշխարհի մեկ տասնյակից ավելի ներկայացուցիչներ են Ռուսաստանից և ԱՄՆ-ից ժամանել Հայաստան։ Այդ լուրը հաջորդ օրը ոստիկանությունը հերքել էր և անգամ հերքման տեքստը տեղադրել իր կայքում՝ բարոյախրատական դաս տալով մեզ, թե՝ ճշտեք, հետո գրեք։ Ոստիկանության հերքումը մեզ ստիպեց այդ «այցի» վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ ճշտել։ Մեզ հաջողվեց պարզել, որ Հայաստան է եկել գողական աշխարհի մոտ 12 ներկայացուցիչ, հիմնականում Ռուսաստանի տարբեր շրջաններից։ Եկել են սեպտեմբերի 20-ից հետո և մեկնել են նախորդ շաբաթ։ Գալու առիթը եղել է Սվո Ռաֆի որդու՝ Ալիկի մահը, որն ավտովթարի գոհ է դարձել։ Ժամանողների մեջ «ամենահեղինակավորը» ոմն Արամչոն է, ով ժամանակին անցնում էր «Դվինի» տիրոջ սպանության գործով և երկար ժամանակ Երևանում չէր եղել, ուստի գողական շրջանակներին հարող հայ հանրությունը մեծ ոգևորությամբ է նրան դիմավորել, խոնարհվել նրա առաջ, տարբեր ժեստեր արել։ Նա շրջում էր մեծ շքախմբով, և Պռոշյանի այն հատվածում, որտեղ կանգ էր առել, օրեր շարունակ թիկնապահական ուժերի կուտակումներ էին։ Արամչոն ճաշել է «Բելաջիոյում», «Հարսնաքարում», մեծ թվերի հասնող առևտուր արել երևանյան խանութներից, հատկապես՝ «Լա գալերի» թանկ խանութից։ Մեր տեղեկատվության մեջ միակ անճշտությունը եղել է Պզոյի ժամանելը, ինչը, կարծում ենք, հատուկ են տարածել՝ Արամչոյի կշիռը բարձրացնելու համար»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։