Ինչո՞ւ են Գառնիկ Իսագուլյանին կանչել ԱԱԾ. «Ժամանակ»
«Ժամանակ»-ը գրում է. «Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը բողոքում է, որ իրեն կանչել են Ազգային անվտանգության ծառայություն:
Ըստ Իսագուլյանի՝ իրեն մեղադրում են ինչ-որ տնտեսական հանցագործությունների մեջ, որոնց հետ ինքը ընդհանրապես կապ չունի: Իսագուլյանը կարծում է, որ ինքը քաղաքական հետապնդման զոհ է, և մտադիր է առաջիկայում հանդես գալ համապատասխան հայտարարությամբ»:
Մանրամասները՝ թերթի համարում: