Ինչո՞ւ են կառավարման համակարգի կարևոր պաշտոնները թափուր. Ժամանակ
Հայաստանում թափուր են պետական կառավարման համակարգի երկու կարեւորագույն պաշտոններ, նույնիսկ կարելի է ասել երեք՝ տարածքային կառավարման նախարարի պաշտոնը, փոխվարչապետի պաշտոնը եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը: ԱԱԽ քարտուղարի պաշտոնը թափուր է արդեն ամիսներ, իսկ տարածքային կառավարման նախարարի եւ փոխվարչապետի պաշտոնը թափուր է արդեն մի քանի շաբաթ, եւ հայտնի էլ չէ, թե այս պաշտոնների նշանակումները երբ տեղի կունենան:
Այս իրավիճակը չի կարելի սովորական համարել, որովհետեւ խոսքը վերաբերում է ցանկացած պետական օրգանիզմի համար առանցքային պաշտոնների: Սակայն Հայաստանում, իհարկե, իրավիճակը պետք է չափել ոչ թե պետական օրգանիզմի, այլ քրեաօլիգարխիկ համակարգի անհրաժեշտությունների կամ տրամաբանության տեսանկյունից: Իսկ այդ տեսանկյունից՝ թափուր պաշտոնները վկայում են ներհամակարգային ճգնաժամի մասին, որովհետեւ Հայաստանում կարեւոր նշանակումները կատարվում են, բնականաբար, համակարգի բոլոր սեգմենտների գործոնը հաշվի առնելով, փոխհամաձայնեցնելով: Միանձնյա նշանակումներ հնարավոր են, սակայն պաշտոնների թափուր կարգավիճակը վկայում է, որ Սերժ Սարգսյանն այսօր միանձնյա նշանակումներ անելու հնարավորություններ չունի: Իսկ ներհամակարգային ճգնաժամը թույլ չի տալիս արագորեն փոխհամաձայնեցնել նոր նշանակումները այդ կարեւոր պաշտոններում: Ըստ որում՝ խնդիրն այստեղ միայն իշխանական-ոչիշխանական տիրույթում չէ, որովհետեւ առավել էական է փոխհամաձայնությունը ՀՀԿ-ի ներսում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
