Ինչո՞ւ են որոշել ամուսնանալ. մանրամասնում է Ջիգարխանյանի երիտասարդ կինը
Ինչպես արդենտեղեկացրել ենք, 80-ամյա Արմեն Ջիգարխանյանը երեկ բոլորից գաղտնի ամուսնացել է իր 36-ամյա սիրեցյալի՝ Վիտալինա Ցիմբալյուկի հետ: Ամուսնությունը գրանցվել է Մոսկվայի Գագարինյան ՔԿԱԳ-ում: Զույգը երկար ժամանակ գաղտնի է պահել ռոմանտիկ հարաբերությունները, որոնք ձգվում են արդեն 15 տարի: Որքան էլ որ տարօրինակ է, զույգը որոշել է օրինականացնել հարաբերությունները դերասանի հիվանդության պատճառով:
Սա Արմեն Ջիգարխանյանի կյանքում արդեն 3-րդ ամուսնությունն է: Իր նախկին կնոջ՝ Տատյանա Վլասևայի հետ նա պաշտոնապես ամուսնալուծվել է անցյալ տարվա սեպտեմբերին: Բայց փաստացի նրանք վաղուց միասին չեն եղել, քանի որ կինը վաղուց է մեկնել ԱՄՆ և ամուսնու հետ ոչ մի շփում չի պահպանել:
Նրա այժմյան օրինական կինը՝ Վիտալինան, Ջիգարխանյանի թատրոնի ղեկավարն է: Նրանց հարաբերությունների մասին հայտնի է դարձել միայն վերջերս, երբ Ջիգարխանյանը լրջորեն հիվանդացել է, իսկ Վիտալինան խնամել է նրան:
«Արմեն Բորիսովիչի հիվանդությունը մեզ համար նոր կյանքի սկիզբ դարձավ: Կինն այդպես էլ նրա մոտ չեկավ, նա միայնակ էր մնացել ու պատրաստ չէր նման իրավիճակի: Երևի, դա էլ որոշիչ դեր խաղաց նրա որոշման հարցում: Ապաքինվելուց հետո նա նորից սկսեց խաղալ, նկարահանվել, աշխատել ամբողջ ուժով: Մենք միասին տեղափոխվեցինք Նոր Ռիգա: Երբ զգացմուքներն իրական են, ամեն մի դժվարություն հեշտ է հաղթահարվում: Ես ուզում եմ, որ Ջիգարխանյանն ապրի, աշխատի, իսկ ես միշտ նրա կողքին կլինեմ»,- ասել է Ջիգարխանյանի երիտասարդ կինը: