Ինչո՞ւ ՀԱՊԿ-ն չի աջակցում Հայաստանին Ադրբեջանի դեմ պայքարում. 168 Ժամ
ՀԱՊԿ-ն, Գյումրիի ռազմաբազան եւ ընդհանրապես Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի անվտանգության երաշխավորը: Որտեղ են այդ երաշխիքները, երբ Ադրբեջանը սկսում է կրակել Տավուշի մարզի սահմանի ուղղությամբ, դա արդեն Հայաստանն է եւ ոչ Լեռնային Ղարաբաղը: Եթե կրակահերրթի տակ են հայտնվում հայկական գյուղերը, եւ խաղաղ բնակիչներն են մահանում, ապա ՀՀ անվտանգության երաշխավորը չպե՞տք է միջամտություն ցուցաբերի:
Հավաքական անվտանգության պայմանագրում գրված է. «Եթե մասնակից անդամ երկրներից մեկն ագրեսիայի է ենթարկվում, ապա դա դիտարկվելու է ագրեսիա անդամ երկրների կողմից՝ իրենց դեմ: Մասնակից պետություններից յուրաքանչյուրի նկատմամբ ագրեսիայի ակտի դեպքում բոլոր մյուս մասնակից պետությունները տրամադրում են նրան անհրաժեշտ օգնություն, այդ թվում նաեւ՝ ռազմական, ինչպես նաեւ՝ ցուցաբերում օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն»:
Այսկերպ, Հայաստանն ունի երաշխիքներ հենց հարեւան պետություններից ագրեսիայի դեպքում, եւ դա հանդիսանում է գլխավոր խոչընդոտի նոր պատերազմի վերսկսման ճանապարհին: Ադրբեջանական բանակի գործողությունները ներկայումս սահմանափակվում են միայն սադրանքներով, որոնք չեն հասնում Հայաստանի տարածք ներխուժման մասշտաբի: Հենց այս պատճառով էլ ՀՀ իշխանությունները չեն դիմել Ռուսաստանին եւ ՀԱՊԿ մյուս անդամ երկրներին ռազմական աջակցության խնդրանքով՝ համարելով,որ ադրբեջանական բանակի սադրանքները չեզոքացնելու համար հայկական ուժերը բավարար են»,- թերթի հետ զրույցում ասել է Մոսկվայում գործող Կովկասագետների գիտական միության նախագահ, ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Կռիլովը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
