Ինչո՞ւ ՀՅԴ-ն չի մասնակցել եռյակի նիստին. Հրապարակ
Ոչ իշխանական եռյակի երեկվա նիստի օրակարգում 2 հարց էր՝ առաջիկա հանրահավաքի տեխնիկական կազմակերպումն ու առաջիկա քառօրյայում եռյակի ռազմավարությունը: Նաիրա Զոհրաբյանի խոսքով, եռյակը կարող է օգտագործել բոյկոտի ռազմավարությունը, սակայն որոշել է արդյունավետ օգտագործել ԱԺ նիստերը:
Ինչո՞ւ ՀՅԴ-ն չի մասնակցել եռյակի նիստին, քանի որ քննարկվել են ԱԺ աշխատանքների հետ կապված հարցեր: Զոհրաբյանը խոստովանեց, որ դաշնակցականներին չեն հրավիրել, ապա արդարացավ, թե իրենք առաջարկներ են ներկայացրել նաեւ ՀՅԴ-ին եւ փորձելու են ճշտել նրանց հետ հետագա համագործակցության հնարավորությունը:
Նա ասաց, որ նիստից հետո իր գործընկերները գնացել են ՀՅԴ խմբակցություն, որ ներկայացնեն առաջարկները: Բայց ԱԺ ՀՅԴ խմբակցությունից մեզ հայտնեցին, որ որեւէ մեկն իրենց չի այցելել եւ ոչ մի առաջարկ չի ներկայացրել:
