Ինչո՞ւ ինձ չեք ասում «Вон отсюда». Աշոտ Աղաբաբյանը Բաղրամյան պողոտայում էր
«Այստեղ բողոքում են ոչ թե 7 դրամի համար, այլ որ ամեն տարի չթանկանա 7-ական դրամ»,- Բաղրամյան պողոտայում հավաքված լրագրողներին ասաց ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանը և հավելեց, թե խնդիրը համակարգային է:
Լրագրողի դիտարկմանը, թե փաստորեն միակ ՀՀԿ-ական պատգամավորն եք այստեղ, Աղաբաբյանը երկրորդեց, թե` ինչո՞ւ միակ. «Ես մեղավո՞ր եմ, որ դուք չեք ընդունել մյուսներին, մեղավո՞ր եմ, որ ինձ չեք ասում գնա , ինչո՞ւ ինձ չեք ասում ''Вон отсюда'':
Նրա խոսքով, եթե մենք աշխատող ժողովուրդ ենք, մեր գները պիտի իջնեն, ինչո՞ւ են բարձրանում։