Ինչո՞ւ սպանվեց 16-ամյա պատանին.Փռվել է դանակահարվածի վրա ու գոռացել.«Չէ ախպերս, չէ»...
«Նախօրեին սպանված 16-ամյա պատանին անմեղ զոհ դարձավ.տեսել է, թե ինչպես է եղբայրը ալկոհոլի ազդեցության տակ կռվում, հայհոյում իրենց ազգակցականին եւ միանգամից հասել է, որ բաժանի: Բայց մինչեւ հասնելը դանակահարողը արդեն հանել էր դանակը եւ հասել եղբոր վրա, ասելով. «Կմորթեմ»: էս էրեխեն հենց էդ պահին վազելով եկել ու ընկել է իրենց մեջտեղը եւ դանակահարողն էլ, ըստ երեւույթին զգալով, թե ինչ է անում դանակը խրել է թիակի մեջ: Չնայած դեպքից ընդամենը վարկյաններ հետո` թեեւ ալկոհոլի ազդեցության տակ, բայց այնուամենայնիվ զգալով, թե ինչ ողբերգության պատճառ է դարձել, փռվել է դանակահարվածի վրա ու գոռացել..Չէ ախպերս, չէ...,-արցունքները խեղդելով անդրադառնալով նախօրեին Կուրթան գյուղում տեղի ունեցած ողբերգությանը Fnews.am-ի հետ զրույցում ասաց 16-ամյա պատանու հարազատներից մեկը, ով չցանկացավ հրապարակել իր անունը:
Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 28-ին, դանակահարված վիճակում Ստեփանավանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Կուրթան գյուղի բնակիչ Վարդան Գեւորգյանը, ով, ցավոք, հիվանդանոցի ճանապարհին մահացել է:
Ն. Ադամյան