Ինչով է պայմանավորրված սահմանի հանգստությունը
«Սահմանին հանգիստ է, ինչը երկու հանգամանքներով է պայմանավորված»,-այս մասին այսօր Երևանի պետական բժշկական համալսարանում ռազմաբժշկական ֆակուլտետում թանգարանի բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նրա խոսքով՝ հանգամանքներից առաջինը՝ Ադրբեջանի քաղաքական վիճակն է, երկրորդը՝ հակառակորդը հասկացել է, որ պետք չէ նման կերպ գործել: Նախարարը հավելեց նաև, որ պաշտպանության բանակը պատրաստ է ցանկացած պահի հակահարված տալու հակառակորդին:
