Ինչո՞վ է պայմանավորված Հայաստանում ծխախոտի գնի աճը
Պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ սեպտեմբերին ծխախոտի գինը տարվա կտվածքով աճել է միջինը 8.2 տոկոսով: Գնի բարձրացումը սկսվել է ընթացիկ տարվա հունվարից, որը նշանավորվել է այդ ապրանքների անցմամբ ֆիքսված վճարումներից դեպի սովորական հարկային դաշտ:
Մեր օրենսդրության համաձան՝ գրանցված վճարումները փոխարինում են ԱԱՀ-ին կամ շահութահարկին: Հիշեցնենք, որ 2011-2013թթ. ներառյալ, գրանցված վճարումների սահմանը հայրենական ծխախոտների համար անշեղորեն աճում էր՝ նմանատիպ ներկրվող ապրանքերի հարկման տարբերության կրճատման նպատակով:
Ֆիլտրով հայրենական ծխախոտի համար գրանցած վճարը 5.5 հազարից հասել է 7 հազար դրամի 1000 հատի դիմաց: Այժմ ակցիզային հարկը կազմում է 5000 դրամ 1000 հատի դիմաց, սակայն դրան ավելացել են նաեւ այլ հարկեր՝ «սովորական» հարկեր: Ինչն էլ հանգեցրել գնաճի:
Ներկայացնենք սեպետմբերին Երեւանում գների վերաբերյալ տեղեկություններ: Մոնիթորինգի ենթարկված ծխախոտների շարքում միջին մանրածախ գնի ամենամեծ աճ ունեցել է «Մալբորոն»(«Marlboro»)՝ 14.6 տոկոս տարվա կտրվածքով: Մյուս ծխախոտները թանկացել են 3.5-6.8 տոկոսով:
