Ինչպե՞ս ակցիայի մասնակիցները փակեցին Կրկեսի խաչմերուկը և ճանապարհ տվեցին հարսանքավորներին
«Իմ քայլը» ակցիայի մասնակիցները, երթով շարժվելով Հանրային ռադիոյի շենքից,փակեցին Կրկեսի խաչմերուկը՝ երթևեկությունը կաթվածահար անելով:
Վարորդներն ազդանշանի միջոցով իրենց բողոքն էին արտահայտում փողոցը փակելու համար: Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գրիգոր Լուսավորիչ խաչմերուկը փակելուց հետո ակցիայի մասնակիցները շարունակեցին իրենց երթը դեպի Մաշտոցի պողոտա:
