Ինչպես արյունը ջուր չի դառնալու, այնպես էլ թուրքն իր հայատյացությունը չի թարգելու. Զաքարյան
44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ ՀՀ քաղաքական իշխանության ներկայացուցիչների ազգային պատկանելիությունը ևս ազգային անվտանգության գերխնդիր է: Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀԿ-ական գործիչ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը․
«Ինչպես արյունը ջուր չի դառնալու, այնպես էլ թուրքն իր հայատյացությունը չի թարգելու:
Նիկոլի վառ օրինակը բավարար է, որպեսզի այսուհետ ՀՀ բարձրաստիճան (Վարչապետ, Նախարարներ) պաշտոնյաները, մինչև նշանակվելը, ՀՀ ԱԱԾ ոչ ֆորմալ վերահսկողության ներքո, գաղտնիության պայմաններում անցնեն ազգային պատկանելության գենետիկ ստուգում (դրոշմավորում):
44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ ՀՀ քաղաքական իշխանության ներկայացուցիչների ազգային պատկանելիությունը ևս ազգային անվտանգության գերխնդիր է:
Հ.Գ.
44-օրյա պատերազմի ընթացքը միտումնավոր ձախողելու, անպատասխանատու կերպով հազարավոր զինծառայողների զոհելու, տարածքները խաբեությամբ հանձնելու ու ՀՀ ազգային շահերը ոտնահարելու հարցում, միայն ազգությամբ հայերը կարող են մեղադրվել պետական դավաճանության մեջ: Այս հարցը թուրք լինելու պարագայում` հերոսություն է:
Հետևաբար կամ Նիկոլը (եթե պարզվի որ հայ չէ) թուրքերին հերոսական ծառայություն մատուցած անձ է, կամ` հայ ազգի և պետության դեմ դավաճանություն գործելու մեջ հիմնավոր կասկածյալ (մինչև դատարանի օրինական վճիռն ուժի մեջ մտնելը)»: