Ինչպես Դիանա Մալենկոն ուղիղ եթերում խայտառակեց Մգեր Արմենիայի քրոջը
Առաջին անգամ մեր եթերում մի լավ պորտատեղադրում արեցին ու իրենց տեղը ցույց տվին նորելուկ երգիչ-երգչուհիներին, ովքեր իրենց անկրկնելիությամբ ու տաղանդով հիացած մեկ տեսահոլովակ նկարելուց հետո երկնքի աստղերին են հասնում:
Երեկ «Երեկոյան Երևան» հաղորդման հյուրերն էին երգիչ Մհերի քույրը՝ երգչուհի Ռոզա Ֆիլբերգը, և երգահան Նիկ Էգիբյանը: Նրանք եկել էին Ռոզայի նոր տեսահոլովակի պրեզենտացիան անելու: Ամեն ինչ լավ էր ընթանում, քանի դեռ չէին ցուցադրել տեսահոլովակը:
Տեսահոլովակի ներկայացումից անմիջապես հետո հաղորդավարուհի Դիանա Մալենկոն, առանց կաշկանդվելու և հյուրերին ամոթով թողնելու մասին մտածելու ասաց, որ երգչուհին իր տեսահոլովակն ամբողջությամբ կրկնօրինակել է Dua Lipa-ի «Be The One» երգի տեսահոլովակից:
Ի դեպ՝ այս երգը իմ ամենասիրելիներից է, խորհուրդ կտամ լսեք, եթե չեք լսել:
Խեղճ Նիկն էլ չգիտեր՝ ինչ ասեր...
Ռոզայի տեսահոլովակը՝
Dua Lipa-ի տեսահոլովակը՝