Ինչպես ձերբազատվել գուշակների խելագարության ճիրաններից. Տեր Շահեն ցույց է տալիս ելքը
Հաճախ հավատացյալ մարդիկ սնոտիապաշտությունը շփոթում են հավատի հետ: Թուղթ ու գիր անողին, մոմ թափողին, վախ բռնողին այցելելը համարվում է «սրբազան» գործ: Հոգևորականներն ի՞նչ են անում, որ մարդկանց ազատեն նաև այս շփոթից:
Աստծուց հեռանալու հետեւանքների, անեծքի հակառակ երեսի եւ հավատքը սնոտիապաշտության հետ շփոթելու, հոգեւորականության առաջ դռները փակելու մասին «Իրավունք TV»-ի եթերում զրուցել ենք Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար, արժանապատիվ Տեր Շահե քահանա Հայրապետյանի հետ: