Ինչպե՞ս է անցել «Ֆուլ հաուսի» ամերիկյան համերգը BlogNews
BlogNews.am-ը գրում է .
«Ֆուլ հաուսի» ամերիկյան առաջին համերգ-ներկայացումն արդեն պատմություն է. Միհրան Ծառուկյանը, Անի Երանյանը, Գոռ Հակոբյանը, Արփինե Գաբրիելյանը, Գրիգոր Դանիելյանը, Մոսո Կարապետյանը, Մարջան Ավետիսյանը, Գարիկ Սեպխանյանը և պրոդյուսեր Արմեն Պետրոսյանն ամերիկաբնակ հայ հանդիսատեսի համար բեմում խաղացին «Ֆուլ հաուսը»։
Ներկայացման հաղորդավար, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը՝ Մենչը BlogNews.am-ին հայտնեց, որ ամեն բան գերազանց է անցել և տրամադրեց լուսանկարներ։ «Վերջին շրջանում Ամերիկայում շատ քիչ համերգ է լինում «Sold Out»։ Մեր համերգը մտավ դրանց շարքը և նախատեսում ենք ևս մեկ համերգ ունենալ Ապրիլի 1–ին»,- ասաց Մենչն ու հավելեց, որ երկրորդ համերգի տոմսերն էլ են գրեթե սպառված և կազակերպիչները մտածում են երրորդ համերգի մասին։
«Բոլորը շատ գոհ էին, արձագանքները շատ-շատ դրական էին։ Ես իմ կյանքում շատ համերգներ եմ ունեցել, և սա կյանքիս լավագույն համերգներից մեկն էր»,- ոգևորությամբ նշեց նա։
Աղբյուրը ` BlogNews.am