Ինչպե՞ս է Բաղդասարովն ազատորեն կարողանում է ինքնաթիռ վաճառել, եթե «Արմավիայի» գույքը կալանքի տակ էր
Ժողովուրդ թրթը գրում է.
«Օրեր առաջ «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ «Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը զբաղված է ընկերության ինքնաթիռների վաճառքով:
Այսպիսով երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ արդեն տասն օր է, ինչ համապատասխան մասնագետները ստուգում և ուսումնասիրում են ինքնաթիռների շարժիչները:Ի դեպ, ընկերությունն այս պահին ունի հինգ ինքնաթիռ, որոնցից մեկի շարժիչը վեասված է: Հիշեցնենք, որ Բաղդասարովի ընկերության գույքը կալանքի տակ էր դրված: Այդ պատճառով էլ ընկերության նախկին աշխատակիցները զարմացած են, թե ինչպես է ստացվել, որ Բաղդասարովն ազատորեն կարողանում է ինքնաթիռ վաճառել, այն դեպքում, երբ այն կալանքի տակ է դրված»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
