1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ինչպես է հեղափոխությունը «սեփականշնորհում» Գյումրիի ճանապարհաշինությունը․ Գագիկ Համբարյան

Այս թեմային բացարձակապես չէի անդրադառնա, եթե չլիներ ընկերներիցս մեկի կողմից իր իսկ facebook-յան էջում հրապարակած Գյումրիի վերակառուցված փողոցներից մեկի լուսանկարների տակ որոշ օգտատերերի թողած մեկնաբանությունները...
Պարզվում է, Գյումրիի փողոցները ընդհանրապես չեն վերանորոգվել, վերակառուցվել 30 տարի և միայն, այսպես կոչված, թավշյա հեղափոխության շնորհիվ է, որ «իրավիճակ է փոխվել» ու հիմա Գյումրու փողոցները մեր աչքերի առաջ այսպես վերափոխվում են... Նախ, շատ ամոթ է, որ որոշ իշխանամետ և այլ «քայլաթավշյամետ»
օգտատերեր շատ շուտ են մոռանում այն մարդկանց անունները և վաստակը, ում շնորհիվ հետերկրաշարժյան Գյումրիում, որի ԲՈԼՈՐ, այդ թվում նաև կենտրոնական՝ Տերյան, Երևանյան խճուղի, Օզանյան, Շահումյան, Հաղթանակի պողոտա, Վ. Սարգսյան, Շիրակացու, Գորկու, Գ. Նժդեհի և մյուս փողոցները տարրական ավերակներ էին հիշեցնում, ամբողջությամբ կամ մասնակի վերանորոգվեցին... Այդ ամենը տեղի է ունեցել 2000-2003 թթ-ներին, երբ մեր ամերիկացի հայրենակից Քըրք Քըրքորյանը միայն մարզերում ճանապարհաշինության համար հատկացրել էր 73 միլիոն դոլար ու այդ գումարից բավական մեծ բաժին տրամադրվել էր Գյումրիին... Զարմանալի է, անցել է 15-16 տարի և շատերն արդեն մոռացել են, թե ում շնորհիվ է, որ մեր քաղաքը հետերկրաշարժյան շրջանում քաղաքի տեսք ստացավ, քանի որ ավերված փողոցները սարսափելի էին...

Երբեք չեմ մոռանա, թե ինչպես էինք 40-45 րոպեում հասնում Հաղթանակի պողոտայի սկզբնամասից մինչև ՇՊՀ՝ ընդամենը 7 կիլոմետր...
Այս իշխանություններին քծնելու և լավամարդ երևալու համար անբարոյականություն է մոռանալ Քըրքորյանի և նրա հիմնած «Լինսի» հիմնադրամի կողմից արվածը, ոչ միայն Գյումրիում, այլև ողջ Հայաստանում...
Ինչ վերաբերում է այս ճանապարհաշինական ծրագրին, ապա դրա հետ էլ գործող իշխանությունները որևէ աղերս և կապ չունեն...Ստիպված եմ կրկնել, որ ներկայիս ճանապարհաշինական ծրագիրն առաջին անգամ քննարկվել է 2015 թ-ի դեկտեմբերի սկզբներին ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի և Գյումրու քաղաքապետի հանդիպման ժամանակ... 2016 թ-ի մայիսի 11-ին Լոնդոնում Գյումրու քաղաքապետ Ս.Բալասանյանը, ՎԶԵԲ-ի ներկայացուցիչը և Հայաստանի փոխվարչապետը պայմանագիր են ստորագրում, համաձայն որի` Գյումրու փողոցների վերակառուցման և վերանորոգման համար ՀՀ կառավարությանը տրամադրվում էր 14,6 միլիոն եվրո վարկ և 8,9 միլիոն եվրո դրամաշնորհ՝ ընդհանուր 23,5 միլիոն եվրո գումար... Ճանապարհաշինական աշխատանքները բավականին ակտիվացան 2017 թ-ի սկզբից և ընթանում են մինչև հիմա... Հիմա հարց... Ի՞նչ կապ ունի գործող իշխանությունն այդ ծրագրի հետ, որ մի հատ էլ գյումրեցիներն այս ամենի համար պետք է շնորհակալություն հայտնեն «հեղափոխությանը» և «իրավիճակ է փոխվել»-ուն... Պարոն Փաշինյանը և նրա կառավարությունը որևէ բան այս ուղղությամբ չեն արել և ընդամենը, բախտի բերմամբ, օգտվում են այդ ծրագրի պտուղներից...
Պարոն Փաշինյանին և նրա կառավարությանը հիշեցնեմ, որ 1,6 տարի վարչապետի պաշտոնը զբաղեցրած Կարեն Կարապետյանն ապացուցեց, որ այդ կարճ ժամանակում ևս կարելի է մեծ գործեր անել. դրա վառ օրինակը Գյումրու Ռուսթավելի՝ ժողովրդական լեզվով ասած վարչապետ Կարեն Կարապետյանի փողոցն է, որը դարձել է մեր չքնաղ քաղաքի այցեքարտերից մեկը, որով շատ է զմայլվում նաև պարոն վարչապետը... Իսկ նույն ծավալով ի՞նչ են արել այս իշխանությունները Գյումրիի համար այս 1,5 տարվա մեջ... Ես որևէ բան չգիտեմ... Բայց այդ ընթացքում կարելի էր քաղաքի ևս մեկ պատմական և գեղեցիկ փողոց վերանորոգել, որը, ժողովրդական լեզվով ասած, վարչապետ Նիկոլ Փաշինյանի փողոցը կլիներ ու պարոն վարչապետը սեպտեմբերի 21-ին այդ փողոցի բացումը կաներ.. Սակայն, ավա՜ղ... Պարոն Փաշինյանի երկրպագուները և նրա թիմին սպասարկող կեղծ օգտատերերը կարող են հարյուրավոր սուտ և կեղծ տեղեկություններ պարունակող մեկնաբանություններ գրել, թե ինչպես է Գյումրին առաջին անգամ վերջին 30 տարում լայնամասշտաբ փողոցաշինություն տեսնում...
Ամո՛թ է, գործ արեք... Գյումրեցուն չեք խաբի... Գյումրեցին լավ է հիշում և լավ էլ գիտի, թե ո՛վ ինչ է արել մեր քաղաքի համար...
Ի դեպ, հետաքրքիր տեղեկություն Գյումրիում 23,5 միլիոն եվրոյի ճանապարհաշինության ծրագրի վերաբերյալ` ԱԺ-ում 20016 թ-ի հունիսի 17-ին տեղի ունեցած քվեարկությունից... Օրինագծին կողմ է քվեարկել 101 պատգամավոր, 4-ը՝ դեմ, 2-ը՝ ձեռնպահ... Չզարմանաք, եթե ասեմ, որ այդ 4 դեմ-երից մեկը ՀՀ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր... Չեմ քննադատում պարոն Փաշինյանին այդ դիրքորոշման համար, քանի որ նա ժամանակին բազմիցս է իր կասկածները հայտնել օտարերկրյա վարկերն արդյունավետ ծախսելու վերաբերյալ... Սակայն պարզվում է, երբ նա արդեն վարչապետ է, ըստ նրա փոքրաթիվ երկրպագուների և հայտնի ՊՈԱԿ-ի ահռելի մեծ քանակությամբ կեղծ օգտատերերի, այդ վարկերի շնորհիվ ստացած արդյունքները պետք է սեփականաշնորհվեն... Սեպտեմբերի 21-ին Գյումրիում Անկախության տոնը գովազդող խայտառակ անճաշակ մանր և մեծ գովազդային վահանակների ներքո, բայց գեղեցիկ փողոցներով կանցնի մեր վարչապետն իր ահռելի թիկնազորով՝ սելֆիաֆիլ ժողովրդի պահանջը կբավարարի, կխոսի իր և իր դիլետանտ թիմի ինչ-որ ձեռքբերումներից, Հայաստանի` աշխարհի և ժողովրդավարության բաստիոն լինելու մասին, որի մասին տեղյակ են միայն նա և իր թիմակիցները, զվարճանքով կապահովի իր պլեբսին, քանի որ հաց, ինչպես նախորդ իշխանությունների, այդպես էլ սրանց օրոք չկա...

Հ.Գ. Որքան հասկանում եմ, «Ճիշտը՝ թացն է»-ից հետո, երբ համապետական մասշտաբով Վարդավառը նշվեց Գյումրիում և ուղղակի լուսանցքում թողեց իշխանությունների գորգ լվանալու գլամուր-գեղցի փարթին Բաղրամյան պողոտայում, իշխանությունները սեպտեմբերի 21-ին որոշեցին Գյումրին այս անգամ որևէ մեկին «չզիջել» ...

 
Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան... Խստորեն դատապարտելի է. Քաղհասարակությունը՝ իշ... 5 տարին լրացել է, ոչինչ չունեն ասելու, չեն էլ... Գյումրիում ծեծել և արցունքաբեր գազ են փչել ՔՊ... Կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ... Դավանափոխ հոգևորականն ընկճախտի մեջ է Տեղումները կշարունակվեն. օդի ջերմաստիճանն էապ... Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել... Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայական...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan