1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ինչպե՞ս է կայացվել Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակման որոշումը. Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը ներկայացրել է իր տեսակետն այն մասին, թե ինչպես է կայացվել Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակման որոշումը:


«Ս. թ. նոյեմբերի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, տարբեր հարթակներում ՀՀ վարչապետի հետ տեղի ունեցած բազում հանդիպումներից և այդ հանդիպումների ընթացքում այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացում մեծ ձեռքբերումներ ունենալուց հետո, Շուշիում հանդես եկավ հերթական հակահայ հայտարարություններով, ինչն այդ փուլում շատերի համար բավական անսպասելի էր։ Բոլորը քննարկում էին մինչ տարեվերջ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությունը։ Հատկապես հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման (Փաշինյան, Ալիև, Մակրոն և Միշել) արդյունքում ընդունված հայտարարությունից հետո այդ գործընթացը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, գրեթե արդեն հանգուցալուծված խնդիր էր համարվում միջնորդ կողմերի՝ մանավանդ Արևմուտքի ներկայացուցիչների համար։ Դրական տոների մեջ էին նաև Հայաստանից, Ադրբեջանից և Թուրքիայից լսվող պաշտոնական հայտարարությունները։ Սակայն հոկտեմբերի 6-ից հետո ինչ-որ բան փոխվեց և կողմերը կրկին վերադարձան ագրեսիվ հռետորաբանության մարտավարությանը։


Իլհամ Ալիևի հիշատակված ելույթից հետո մեկ առիթով գրել էի, որ նրա հայտարարություններն այնուամենայնիվ տարօրինակ են. մի կողմից Բաքուն ու Անկարան շահագրգռված են այսպես կոչված խաղաղության պայմանագիր ունենալու մեջ և շտապեցնում են Հայաստանին արագ ստորագրել այդ փաստաթուղթը, մյուս կողմից՝ փաստորեն վիժեցնում դրա հնարավորությունը։ Հարց էր առաջանում, թե ինչու՞։ Այն ժամանակ ենթադրեցի, որ կա՛մ Ալիևը Հայաստանից շատ ավելի մեծ զիջումներ ստանալու հնարավորություն է տեսել, կա՛մ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն դեռևս ինչ-որ անորոշ ժամանակով առկախված թողնելուն ուղղված արտաքին ճնշում կա։


Խնդիրն ավելի էր բարդանում այն հանգամանքով, որ թե՛ այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրումը և թե՛ երկու վերոնշյալ տարբերակները ոչ մի լավ բան չեն սուլում Հայաստանին։ Բոլոր դեպքերում խոսք էր գնում կա՛մ նոր կորուստների, կամ մեր կենսական շահերի հաշվին այլոց շահերի սպասարկման մասին։ Իսկ ամենատարօրինակն այն է, որ նույնիսկ այս վիճակում Ալիևն ու Փաշինյանը շատ սինքրոն են գործում։ Համատեղ ուժերով նրանք նախ գաղտնի պլան մշակեցին, հետո ստորագրեցին Պրահայի հայտարարությունը, այնուհետև իրենց որոշման մասին տեղյակ պահեցին ռուսական կողմին ու անցան գործի։

 

Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի փակումն ու բարձրացված պահանջները վկայում են, որ այսպես կոչված խաղաղության պայմանագրի հետաձգման պատճառը մեր առաջին ենթադրությունն էր՝ հայ-ադրբեջանական հակամարտությանն իրավական լուծում տալուց առաջ Ալիևը ցանկանում է նոր զիջումներ կորզել Հայաստանից։ Սակայն որպեսզի այդ գործընթացը լրացուցիչ ռիսկեր չառաջացներ Ադրբեջանի համար, պաշտոնական Բաքուն Փաշինյանից միջանկյալ փաստաթուղթ է ստացել, որտեղ նշված է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Խոսքն արդեն հիշատակված Պրահայի հայտարարության մասին է։ Ու քանի որ այդ փաստաթուղթը ինչ-որ չափով քննադատվել է միայն Ռուսաստանի կողմից, Ալիևը Փաշինյանին Սոչի է տարել և ամեն ինչ արել, որպեսզի նույնաբովանդակ մի փաստաթղթի տակ ՌԴ նախագահի ստորագրությունն էլ դրվի։ Դրանից հետո Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելն Ադրբեջանի համար զուտ ժամանակի հարց է դարձել։ Նրանք պարզապես սպասել են Մանկական Եվրատեսիլի ավարտին և դեկտեմբերի 12-ին պաշարման մեջ առել Արցախի 120 հազար հայությանը։ Մինչ այդ՝ դեկտեմբերի 3-ին, ադրբեջանական կողմն իրականացրել է այդ գործողության նախնական փորձարկումը»։

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan