Ինչպե՞ս է լուծվել «Նաիրիտ»-ի՝ «Էներգոկոր»-ին մոտ 38մլն. դրամ պարտքի հարցը.
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը կարճել է «Էներգոկոր» ՍՊԸ-ի դիմումն ընդդեմ «Նաիրիտ»-ի՝ սնանկ ճանաչելու պահանջով:
«Ժողովուրդ»-ի տեղեկացմամբ՝ կարճելու պատճառը եղել է «Էներգոկոր»-ի՝ հոկտեմբերի 27-ի դիմումը, որով տեղեկացրել է, որ իր պահանջից հրաժարվում է:
Ըստ ներկայացված հայցապահանջի՝ «Նաիրիտ»-ը «Էներգոկոր»-ին պարտք է մոտ 38մլն. դրամ:
Թե ինչպե՞ս է լուծվել պարտքի խնդիրը, դատարանի որոշումից պարզ չէ:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի` 15.11.2014թ. համարում:
