Ինչպես ֆրանսիացի ֆուտբոլիստներին «փախցրեցին» «Մարիոթ»-ից
Քիչ առաջ Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստները ժամանեցին «Հանրապետական» մարզադաշտ, որպեսզի անցկացնեն իրենց առաջին մարզումը Երևանում:
Հյուրանոցից դուրս գալուց ժամեր առաջ մի քանի տասնյակ հայ ֆուտբոլասերներ էին հավաքվել «Մարիոթ»-ի առջեւ, որպեսզի լուսանկարվեն ֆրանսիացի ֆուտբոլիստների հետ և ինքնագրեր վերցնեն նրանցից, իսկ երկրպագուների մի խումբ էլ վանկարկում էր «Հայաստա'ն, հուպ տուր»:
Ֆրանսիայի պատվիրակները և անվտանգության աշխատակիցները իրենց ֆուտբոլիստներին առանձին-առանձին դուրս բերեցին հյուրանոցից, որպեսզի նրանց «փրկեն» երկրպագուների «հարձակումից»:
Տեսանյութը` Yerkir.am-ի